«Մենք նոյեմբերի 1–ի դրությամբ կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները՝ առանց բացառության։ Խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի հեռացումն իշխանությունից, դա լիարժեք կատարված է։ Խոստացել էինք, որ ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատխիլ կարվի, դա մենք արեցինք։ Խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, լիարժեք կատարված է, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է։ Խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, այսօր որեւէ սահմանափակումներ եւ խոչընդոտներ չկան շուկայում։ Խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք եւ կապահովվի բոլոր մարդկանց հավասարությունն օրենքի առաջ, դա կատարված է։ Խոստացել էինք նաեւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա էլ արեցինք»,– ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր թիմն առաջիկա ընտրություններին ակնկալում է վստահության քվե 5 տարվա կառավարման պատասխանատվությունը ստանձնելու համար։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը