«Հաթաթա տալով միջազգային գործընկերներին միջազգային հարբերություններ չեն հաստատում: Սա տղայական «ռազբորկա» չի, որ Երեւանից Մինսկ կամ Երեւանից Վաշինգթոն կամ Երեւանից Մոսկվա մատ թափ տալ: Սա Հանրապետության հրապարակը չէ, որ ԱԱԾ-ով վախեցնես ու մատ թափ տաս: Դա միջպետական հարաբերություններ են, որտեղ ամեն ինչ պետք է լինի նաեւ դիվանագիտական խողովակներով: Խոսելուց առաջ, պարոն Փաշինյան ջան, պետք է մտածել, 7 անգամ չափել, մեկ անգամ կտրել: Որովհետեւ այդ խոսքից պատասխանը ոչ թե քո անձն է տալու, այլ հայ ժողովուրդը»,- Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում Երեւանի եւ Մինսկի միջեւ «փոխհրաձգությանը»:
Նա անդրադարձել է ՀՀ տնտեսական վիճակին՝ նշելով. «Ես ունեմ մտահոգություններ, որովհետեւ տեսնում եմ, որ աշխատատեղերը փակվում են, Ալավերդիում 630 մարդ կանգնած է աշխատանքը կորցնելու առջեւ, Ամուլսարում ներդրումային ծրագիր է կանգնել: Ասֆալտին փռելով, ԱԱԾ-ով վախեցնելով, դատավորներին վախեցնելով ներդրում չեն անում:
Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ունի կախարդական փայտիկ: Բա մեռնեմ հորդ Աստծուն, էդ կախարդական փայտիկը, որ ունեիր ինչու թոշակները չես բարձրացնում, ինչու չես բարձրացնում աշխատավարձերը, ինչու ներդրումներ չես բերում:
Բա Սերժ Թանկյան ջան, գալիս էիր, խոսում էիր, երգում էիր, բա ներդրումներ բեր: Հիմա ով է խանգարում, եկեք ներդրում արեք»,-ասել է նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը