«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ-ն եւ էլի որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ բողոքեցին, որ Հանրային հեռուստաընկերությունն իրենց եթեր չի տալիս։ Բայց Ձեր ժամանակ էլ էր այդպես։ «Նման չափերով՝ ոչ։ Նույն Փաշինյանը հեռուստատեսային բոլոր ֆորմատներով ներկայացված է եղել մեր օրոք»,- ասաց մեր զրուցակից ՀՀԿ-ականը։ «Բացի թոք շոուներից, տետատետ՝ հարցազրույց-հաղորդումների մեզ չեն հրավիրում»,- ասաց նա։
Որոշ տեղեկություններով, «ՔՊ»-ում վերահսկողության տակ է վերցված նախընտրական քարոզչությունը։ Որոշվել է, որ համամասնական ցուցակի ներկայացուցիչները հարցազրույցներ տան հիմնականում իշխանամետ, իրենց նկատմամբ չեզոք կամ դրական տրամադրված լրատվամիջոցներին։ Քարոզչական պատասխանատու ունե՞ք․ հարցին «ՔՊ»-ից ասացին՝ ոչ։ Վահան Կոստանյա՞նն է որոշում՝ ով ով է։ «Նա կոորդինացնում է, սակայն վարչությունն է որոշում մարտավարությունը, եւ որեւէ մեկը չի կարող ընդհանուր գծին դեմ գնալ»,- ասաց բարձրաստիճան «ՔՊ»-ականը։
Մանրմասն՝ թերթի այսօրվա համարում
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը