Վթարի նախնական պատճառը հայտնի է
Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանված Boeing 737-800-ի ինքնագրիչների վերծանումից հետոհայտնի է դարձել օդաչուների սխալը, որն էլ համարվում է վթարի հիմնական պատճառը: Թռիչքի վերջին րոպեներին օդաչուների միջև տեղի է ունեցել սուր վեճ այն բանի շուրջ, թե ինչպես հանեն բարդ իրադրությունից: Այդ մասին գրել է «Կոմերսանտը»: Կատարելով վայրէջքի երկրորդ փորձը՝ անձնակազմը ստիպված է եղել կրկին հրաժարվել վայրէջքից: Երկու վայրէջքամուտն էլ օդաչուները կատարել են ավտոմատ ռեժիմով, և ամեն անգամ նրանց խանգարել են եղանակային պայմանները: Շուրջ 270 մետր բարձրության վրա, թռիչքա-վայրէջքային գոտուց շուրջ վեց կիլոմետր հեռավորության վրա, օդաչուներից մեկը սեղմել է TOGA (Take off. Go around) ստեղնը, որը տալիս է երկրորդ շրջան հեռանալու հրաման, և անջատել է ինքնաղեկասարքը՝ կառավարումը վեցնելով իր վրա: Նրա գործընկերը կարծել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է իջեցնել ցռուկը: Նա գործընկերոջն աշխատել է խելքի բերել «Կանգնի՛ր: Ո՞ւր: Կանգնե՛լ: Կանգնե՛լ» բացականչություններով և միաժամանակ փորձել է դադարեցնել բարձրություն վերցնելը՝ իրենից հետ հրելով ղեկանիվը:
