Պարզեցի, որ «փիս ջղայնացել է, որ շրջաններում աղբը շատ է»

Քիչ առաջ աչքովս ընկավ նիկոլի, այսինքն <<վարչապետի պաշտոնակատարի>> (այսինքն բոլորովին ապօրինի մի դրածոյի) այցը Հայաստանի շրջանների մեջ: Աչքիցս կվրիպեր, եթե զայրացած, փրփրակալած նրա ելույթ-ճղճղոցը չլսեի: Որոշեցի հասկանալ, թե ի՞նչն է նիկոլի զայրույթի, բազուկի նման կաս կարմիր դարձած որձալայի ձայնով ելույթի պատճառը: Պարզեցի:  Պարզեցի, որ <<փիս ջղայնացել է, որ շրջաններում աղբը շատ է>>...Այսինքն, սա բոլորովին չի հասկացել թե ինքը ոչ թե տնտեսական մասով քաղապետի բաժնի կրտսեր հրահանգիչ է, այլ <<վարչապետի պաշտոնակատար>>: Որ երբ առաջիկային քաղաքական ընտրություն է նախատեսվում, ապա նույնիսկ ապօրինի պաշտոնյան, որ զավթել է պաշտոնը նախկինների, կամ ավելի ճիշտ, իր <<քաղաքական հակառակորդների>> օգնությամբ, ոչ թե այս կամ այն քաղաքի աղբահանության խնդիրներով պետք է <<զայրանա>>, այլ պարտավոր է խոսել իր քաղաքական, ներքին, արտաքին քաղաքականության, տնտեսական ծրագրերի, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ բնագավառների մեջ դրական փոփոխությունների եւ դրանք իրականացնելու մասին: Որովհետեւ աղբի պատմությունը ոչ թե Գավառի կամ Մարտունու քաղաքապատերանների ու մարզպետարանների առջեւի հրապարակում կարող է լուծել, այլ որպես նույնիսկ ապօրինի <<պաշտոնակատար>>, նույնիսկ ժամանակավոր զավթիչ, չտեսնված հնարավորություն ունի այդ զայրույթն արտահայտել գոց դռների ետեւ, շատ որոշակի պաշտոնյաների հետ եւ նրանց հանձնարարություններ տալով: Թեեւ հասկանալի է որ երբ գյադաները զավթում են իշխանությունը, ապա ոչ թե իրո՛ք երկիրը իր հունի մեջ տեղավորելու համար են այն զավթում, այլ որովհետեւ <<խազեինն>> է որոշել, բայց ձեւականությունը հաճախ կարող է նույնիսկ ժամանակավոր պատրանքներ ստեղծելու հնարավորություն էլ ստեղծել: Իսկ եթե նույնիսկ այլեւս կարիք չեն զգում բացահայտ ձեւականության, նշանակում է որ նույն <<խազեինը>> վստահեցրել է, թե հիմիկ ու հիմա, իրենց վտանգ չի սպառնում ու իրենք հաստատ <<ընտրվելու>> են... Լիլիթ Սիմոնյանի էջից

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am