Տնտեսագիտականի ռեկտորից բացատրագիր են պահանջել. եզրահանգումը ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ հրապարակվում են տեղեկություններ, որոնցով կասկածի տակ է դրվում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի՝ գիտությունների դոկտորի աստիճան ունենալ–չունենալը: «Փաստ»–ը ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ որեւէ ընթացք տրվե՞լ է այդ հրապարակումներին: «Որոշ խնդրահարույց փաստեր գտել ենք, որի մասին էլ պարոն Աթոյանին տեղյակ ենք պահել: Նա մեզ խոստացել է բացատրագիր ներկայացնել: Սպասում ենք»,–մեզ հետ զրույցում ասաց Ս. Գոգյանը: Հարցին, թե ե՞րբ են պահանջել բացատրագիրը, ե՞րբ է ներկայացնելու վերջնաժամկետը, եւ արդյոք այս ամբողջ ժամանակահատվածը բավարար չէր, Ս.Գոգյանը նախ պատասխանեց. «Հուլիսից սկսած զրուցում ենք այդ թեմայով»: ԲՈԿ նախագահն այնուհետեւ շեշտեց՝ խոսքը հնուց եկած փաստերի մասին է, որոնց մասին այդքան հեշտ չէ միանգամից եզրակացություն տալ. «Տարբեր դիրքորոշումներ կան, ու քանի որ վերջին եզրահանգումն էլ ոմանց համար կարող է շատ ցավոտ լինել, այդ պատճառով էլ չենք շտապում»: ԲՈԿ նախագահն ընդգծեց՝ կամ պետք է որոշ մարդիկ ներողություն խնդրեն, որ վարկաբեկել են, կամ էլ հակառակը պետք է լինի. «Դրա համար չենք շտապում եզրահանգում տալ, երբ կողմերն իրար հակառակ կարծիք ունեն»: Հարցին, թե ռեկտորից փաստաթղթեր պահանջե՞լ են, նա պատասխանեց. «Մենք տեղյակ պահեցինք, որ Ռուսաստանի գրադարանում իր դոկտորականը բացակայում է: Նա խոստացավ, որ կզբաղվի այդ հարցով ու երեք օր անց այն հայտնվեց գրադարանի կայքում: Բայց այն, որ 20 տարուց ավելի ատենախոսություն չի եղել՝ փաստ է: Չի եղել գրադարանում, մեր արխիվում եւ մեզ մոտ՝ մեր փաստաթղթերի մեջ էլ չկա իր ատենախոսությունը»: Նա նշեց, որ Կ. Աթոյանի ատենախոսությունը Ռուսաստանի գրադարանի արխիվ է մուտք արվել այս տարվա հուլիսի 31–ին, բայց Կ. Աթոյանը պաշտպանել է 1995թ.: Սմբատ Գոգյանը նշեց, որ մնացած առումներով հստակ ինֆորմացիա չկա, որի մասին կարող են հրապարակել: Նշենք, որ փորձել էինք ԿԳ նախարարությունից պարզել՝ ՀՊՏՀ ռեկտորի հրաժարականի հարց այս պահին քննարկվո՞ւմ է: ԿԳՆ–ից պատասխանեցին, որ այդ հարցը ՀՊՏՀ կառավարման խորհրդի իրավասությունների շրջանակներում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am