« Առաջիկա օրերին հանրությունը կտեղեկանա, թե ով է կոռուպցիոն սկանդալի մեջ կասկածվող պատգամավորը, ում մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտարարել էր ԱԺ ամբիոնից: Առաջիկա օրերին կիմանաք»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Անդրադառնալով իր ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրգործին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ գաղտնալսումների հետ կապված որևէ բան չի կարող ասել: «Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընթանում է, փորձաքննություն է նշանակված, քննչական կոմիտեն պարզաբանումներ կտա»,-հավելեց նա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված քրեական գործի վերաբերյալ էլ ԱԱԾ պետն ընդգծեց, որ օպերատիվ աշխատանքներն իրականացվում են: «Օպերատիվ աշխատանքը կավարտենք, երբ կլինեն արդեն կոնկրետ հրապարակումներ, մենք կկարողանանք բոլոր հրապարակումներին պատասխաններ տալ. դրա համար այս պահին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից»,-նշեց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը