«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումների և Բելառուսի կոշտ հայտարարության մասին ՝ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց .«Յուրաքանչյուր երկրի ներքաղաքական գործողություն տվյալ երկրի իշխանությունն է իրականացնում, դրանից մեր իրողությունները չեն փոխվում:Բնականաբար, պետք է փորձել հասկանալ, թե ինչ բովանդակությամբ հայտարարություններ են տեղի ունենում»,-
Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ ՀԱՊԿ-ի հնարավորություններն օգտագործվեն ի շահ Հայաստանի:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Գագիկ Ծառուկյանն իր բարեկամական հարաբերությունները Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ օգտագործի իրավիճակը հարթելու համար, Վ.Էնֆիաջյանը հստակ պատասխան չտվեց և խորհուրդ տվեց դիմել Ծառուկյանի մամլո խոսնակին:
Նրա խոսքով՝ նման հայտարարություններին սևեռվելը ճիշտ չէ. «Մենք ամբողջ ճեպազրույցի թեման չպետք է դարձնենք այլ երկրի ղեկավարի ինչ-որ գնահատական, որի մեջ հեգնանք կա»:
«Այն գնահատականը, որ տվել է Լուկաշենկոն, իմ համար ընդունելի չէ»,- ասաց Էնֆիաջյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը