ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՊԵԿ նախագծին, նշեց, որ ինքը երբեք համաձայ չի եղել դրան:
«Գիտե՞ք՝ ինչ լուջ ազդեցություն են ունենում տրանսֆերտները մեր երկրի համար: 90-ականներին ունեինք լուրջ խնդիներ և տրանսֆերտների հաշվին կարողացանք բավականին կայունացում ապահովել: Մարդիկ վերջ ի վերջո պետք է ցանկություն ունենան իրենց հարազատներին օգնելու և տարբեր ճանապարհներով իրենց հարազատներին փող ուղարկեն: Նրանք պետք է գնան զարտուղի ճանապարհներով, և մենք պետք է զգույշ լինենք այդ քայլերի մեջ: Ես բոլոր ժամանակներում դեմ եմ եղել այդ մոտեցմանը», - ասաց Բաղդասարյանը:
Բաղդասարյանը հավելեց նաև, որ մարդիկ մի տրամաբանությամբ են առաջ շարժվում՝ իրենց հարզատի ուղարկած գումարից հարկեր տալ չեն ցանկանում, ինչը հասկանալի է:
«Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ: Եթե միտինգում կանգած 70 տոկոսին հարցնեին՝ ի՞նչ ե ք ուզում, նրանք կասեին, որ ուզում են հարկեր չվճարել, բայց ուզում են, որ թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան: Բայց հանրությունը չի կարողանում ընկալել, որ հարկերի միջոցով են աշխատավարձերն ու թոշակները բարձրանում: Նրանք կոնկրետ իրենց եկամտի մասին են մտածում», - ասաց նա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը