«Այս պաթոսը լուրջ առավելություններ տալիս է կոնկրետ մեկ քաղաքական ուժի: Առավել սրել և ուղղորդել կարիքը չկա»: ԱԺ ճեպազրույցների ժամանակ նա հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով առաջիկա ընտրություններում խախտումների հին մեթոդները կիրառելու փորձերին:
Նրա խոսքով` ՀՅԴ-ն այլևս չպետք է մաս կազմի այնպիսի կոալիցիայի, որում որոշիչ ձայն չունի: ««Իմ քայլը» դաշինքն ունենալու է մեծամասնություն և ձևավորելու է դրանից բխած կառավարություն: Եթե այդպիսի վիճակ լինի, մենք չենք պատրաստվում մաս կազմել այդպիսի կառավարության, նույնիսկ եթե մեզ թախանձագին խնդրեն, ինչպես որ մինչև այսօր եղել է: Բայց մենք դրան չենք գնա: Մենք պետք է այնպես անենք, որ մեր անցած սխալները չկրկնենք... այս ամբողջ պրոցեսը շատ նմանեցնում եմ 90-ականների վիճակին. այն ժամանակ էլ այսպիսի նոր դեմքեր էին և բոլորին փոխեցին՝ իրենց վստահելիներին դրեցին, բայց մարդիկ եկան, որոնք նոր պիտի սովորեին ինչ է պետությունը և պետական կառավարությունը, ինչից էլ բխեցին բոլոր ձախողումները»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Պարոն Ռուսատամյանը նշեց, որ Աժ-ն էապես կտարբերվի նախորդներից, նոր դեմքեր կլինեն, բայց անորոշությունը շատ է, թե ինչ ուղիով կտանեն երկիրը: Նրա խոսքով՝ նախկին կանխորոշվածությունն էլ մի բան չէր, բայց հիմա կտրուկ փոփոխությունների հնարավորությունը մեծ է, բայց անորոշությունն էլ է շատ մեծ:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը