Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի երկրում իշխանության է: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք հիմա իրար հետ արդեն իսկ կերտել ենք նոր Հայաստան, որտեղ ձեզանից յուրաքանչյուրը իրեն զգում է հաղթանակած: Հայաստանում տեղի ունեցած ամենաառանցքային փոփոխությունն այն է, որ դուք, ձեզանից յուրաքանչյուրը իշխանություն է Հայաստանում: Մինչև հիմա ընդունված է քննադատաբար ասել, որ այս երկրում երեք միլիոն վարչապետ կա, երեք միլիոն նախագահ կա, երեք միլիոն նախարար կա: Դա ասվում էր որպես քննադատություն, բայց ես դա համարում եմ առավելություն, որ մեր երկրում երեք միլիոն վարչապետ կա, որովհետև, երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը դուք եք, հենց դա նկատի ունենք: Նոր ժամանակներում վարչապետ լինելը վայելք չի, այլ պատասխանատվություն է:
Երբ մենք ասում ենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, դա նշանակում է, որ Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, և ձեզանից յուրաքանչյուրը վարչապետ է: Ձեզանից յուրաքանչյուրն, այո, այս երկրի վարչապետ է, դա նշանակում է մեզանից յուրաքանչյուրի առանձնակի պատասխանատվությունը մեր իրականության համար:
Այժմ եկել է ամեն մեկի պատասխանատվության ժամանակը, որպեսզի բոլորը հասկանան, թե իրենց որոշումից ինչքան բան է կախված:
Օրինակ, ընտրություններում դուք մի ձայն ունեք, ես էլ մի ձայն ունեմ, մարզպետն ու նախարարն էլ մի ձայն ունեն: Ընտրություններում ամեն մարդ պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը: Որովհետև հիմա այն ժամանակը չէ, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը, կաշառք տվողն են որոշում կայացնելու: Հիմա դուք եք կայացնելու որոշումը, և ձեզնից յուրաքանչյուրը պետք է զգա այդ պատասխանատվությունը: Ձեր քվեն տալով՝ դուք որոշելու եք այս երեխաների ճակատագիրը, որոնք դեռ քվեարկելու իրավունք չունեն»,- նշել է Փաշինյանը:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը