Ունեցել ենք հնարավորություն՝ լինելու «Իմ քայլը» դաշինքում, բայց մենք տարբեր ենք. Էդմոն Մարուքյան

Այս փուլում չկա ոչ իշխանություն և ոչ էլ ընդդիմություն, որովհետև հրաժարական է տվել կառավարությունը, արձակված է խորհրդարանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենք կարծում են, որ հենց իրենք կլինեն ընդդիմություն, քանի որ այն ուժերը, ովքեր հայտարարում են, որ ընդդիմություն են լինելու, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ուզում են ուղղակի ռևանշի հասնել, իսկ նախկինում եղել են իշխանություն, իսկ իրենք կարող են լինել իշխանությունից դուրս մյուս համակարգը, որը ցանկացած պահի ընտրությունների միջոցով կարող է դառնալ իշխանություն: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ՀՀԿ-ն պետք է բաց թողներ այս ընտրությունները, հաջորդին մասնակցեր: Ինչ վերաբերում է իրենց՝ ԼՀԿ-ի ցուցակին, ապա Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ցուցակը կազմվել է more for more (ավելին ավելիի համար) սկզբունքով: «Մեծահարուստներ, օլիգարխներ, նախկին ՀՀԿ-ականներ ու ՀՀԿ խմբակցության նախկին անդամներ չենք ներգրավել մեր ցուցակում»,-հիշեցրեց Մարուքյանը: Նա ընդգծեց, որ իրենք կարող են լինել այն ուժը, որին չեն մեղադրի նախկինում արված որևէ քայլի համար: Իսկ հարցին, թե ինչու չենք քննադատում գործող իշխանություններին, ԼՀԿ նախագահն ասաց, որ կառուցողական քննադատություն եղել է, սակայն դեբատներ կլինեն, երբ մեկնարկի քարոզարշավը, դեբատները կլինեն ծրագրերի շուրջ. «ՀՀԿ-ն ասում է՝ միայն մենք ենք քննադատում, բայց ընդդիմություն լինելը միայն քննադատելով չէ»: Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ քաղաքական ուժերը չեն քննադատում գործող կառավարությանը՝ մտավախություն ունենալով, որ կդառնան թիրախ, նա պատասխանեց, որ երբեք նման թիրախ դառնալուց չի վախեցել, ժամանակին քննադատել է նաև «Սասնա ծռերին». «Երբ որ ես էի քննադատում Նիկոլին, ոչ մի քննադատող չկար, հանրապետականներն էլ էին վախենում քննադատել, երբ որ պետք է եղել, մենք արել ենք քննադատություն»: Նա շեշտեց՝ քանի որ վտանգ կա շահարկման, հակահեղափոխության, ավելի ազատ կլինի դրա մեջ, երբ հակահեղափոխության վտանգն այլևս չի լինի, բայց բացի այդ էլ ասաց, որ հիմա էլ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ էլ ներկայացնում է քննադատություններ, մտահոգություններ առկայության դեպքում: Մարուքյանը հավելեց, որ որևէ ձևով կաշկանդվածություն չունեն, հիշեցրեց նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ սև ու սպիտակի վերաբերյալ հայտարարությունները: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ իշխանությունն է ստանալու ձայների մեծամասնությունն ընտրություններում, սակայն իրենք կոալիցիայի չեն գնալու. «Ես չեմ տեսնում կոալիցիայի որևէ հավանականություն, մենք ունեցել ենք հնարավորություն՝ լինելու ներկայացված «Իմ քայլը» դաշինքում, սակայն մենք չենք գնացել դրան, դրա համար մեզանից ինչ-որ մարդիկ գնացել են այնտեղ, մենք տարբեր ենք»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am