Խոշոր ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են 29-ամյա վարորդի Samand-ն ու 46-ամյա վարորդի ВАЗ 21043-ը

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Անաստաս Ջավարյանի վարած ВАЗ 21043 մակնիշի 34 GG 004 համարանիշի և Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Գևորգյանի վարած Samand մակնիշի 35 FA 561 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտկական հաշվարով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում և մայթին: Հարվածի արդյունքում էլ վնասվել է գազախողովակի հենասյունը: Օպերատիվորեն ժամանել են Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է է վիրավորների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արցախից բռնի տեղահանված հավաստագիր ունեցող 6444 ընտանիքից միայն 2970-ն է բնակարան ձեռք բերել Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ ցայտաղբյուրի մոտ. Սպիտակի քաղաքապետը զբաղված է նարդի խաղալով Լարսը «պայթում է»․ ինչպե՞ս է ժողովուրդը դուրս գալու սրա տակից (video) Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Ռուսական անօդաչուները Կիևում խոցել են շենքը, որտեղ ապրում է 85-ամյա ռեժիսոր Ռոման Բալայանը. բարեբախտաբար, նա տանը չի եղել. Տիգրան Հակոբյան «Ինչու՞ պիտի իմ ապագան որոշի անդաստիարակ, անգրագետ, թրքահպատակ կենդանին»․ Արմինե Ադիբեկյան (video) Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի «Սարսափելի արտահոսքից հետո ինչ է արել ԱԱԾ տնօրենը Բաքվում». Արտակարգ և լիազոր դեսպան (video) Պուտինի քննադատ գիտնականին Հայաստանը ելքի թույլտվություն է տվել. Միխայիլ Վերբիցկին արդեն Իսրայելում է «Քանի օր է, որ տեսնում եմ սուպերմարկետներից էժան ծաղկեփնջեր տուն տանող մարդկանց. սպառողները երջանիկ են, Հայաստանի տնտեսությունը կազմալուծվում է». Հակոբ Բադալյան Ալիևի հայտարարությունը լսեք՝ ի՞նչ «թուլափայ կտա Փաշինյանը իր կենդանիներին»․․․ (video) Գազամատակարարման վթարային դադարեցում Արմավիրի մարզում «Կառավարությունից մեկը թող գա, 22 օր մեքենայի մեջ քնի». Լարսում անելանելի վիճակում հայտնված վարորդներն ահազանգում են (Տեսանյութ). Armat Media Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով Երեխաները գետն են ընկել խողովակի վրայով անցնելիս. ինչ են պատմում վանաձորցիները Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականով գնացել Աննա Վարդապետյանի դուռը. «Հրապարակ» Փոքր և ոչ հարուստ երկրների համար գլխավոր հարցը պետք է հնչի՝ ինչպե՞ս քո ունեցած սահմանափակ ռեսուրսներն ագրեսորի համար վերածել առավել թանկ հատուցման գործիքի. Արտակ Զաքարյան Սիրտդ չէր հանգստանու՞մ․ 18-ամյա տղաներին տարավ թշնամու բերանը․ դա անելո՞ւ բան էր․ քաղաքացի (video) Իսրայելը թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա, նաև դուրս չի գա Լիբանանից. Նեթանյահու Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ «Ինչ ծրագիր է Հայաստանում Հաջիևը դրել Փաշինյանի դիմաց»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը Իրանական պատվիրակությունը կգլխավորի Իրանի խորհրդարանի խոսնակը, ամերիկյան պատվիրակությունը՝ Վենսը Փամբակ գետն ընկած երկու երեխաների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ «Ես հենց հիմա հիշեցնեմ Վահագն Հովակիմյանի խայտառակ անցյալը»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am