«Ոչ մի Բելառուսիա, ոչ մի Ղազախստան ու էլ չգիտեմ ով իրավունք չունի Հայաստանի ղեկավարի հետ նման տոնով խոսելու»

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական քաղաքական դաշտը այս պահին պետք է սատարի Փաշինյանին։ Բելառուսի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պատասխանում է Փաշինյանի հայտարարությանը։ Հայտարարության մեջ ասվում է ՝ «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»։ Նման հայտարարությամբ փաստացի Բելառուսի նախագահ Լուկաշենկոն դուրս է գալիս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի դեմ ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սկսած տարաձայնությունները գնում են ավելի շատ անձնական դաշտ։ Հիմա կոնկրետ խնդիր կա, թե որ պետության ղեկավարի ասածը կանցնի։ Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործունեություն ծավալող քաղաքական կառույցները՝ անկախ քաղաքական հայացքներից, պետք է հայտարարությամբ սատարեն Փաշինյանին, քանի որ ներքին խնդիրները չպետք է ազդեն արտաքին քաղաքականության վրա ու ոչ մի Բելառուսիա, ոչ մի Ղազախստան ու էլ չգիտեմ ով իրավունք չունի Հայաստանի ղեկավարի հետ նման տոնով խոսելու՝ անկախ նրանից, թե ով է այդ պահին ղեկավարում երկիրը։ Ժամանակին, երբ միջազգային որևէ խնդիր էր առաջանում, կամ սահմանին իրավիճակ էր լարվում նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ պետք է համախմբվել նախագահի շուրջ։ Ասեմ , որ միշտ դրան կողմ եմ եղել։ Ու հիմա էլ նման իրավիճակ է ու պետք է համախմբվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի շուրջ։ Ճիշտ կլինի, որ առաջինը հենց ՀՀԿ-ն որևէ հայտարարություն տարածի ու որպես ընդդիմադիր ուժ այդ հարցում սատարի վարչապետին։ Հիմա առավել ևս պարզ է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ հանդիման ընթացքում Լուկաշենկոյի և Նազարբաևի զոռբայությունը չի անցնելու։ Ու դա չանցկացնելու համար հայկական կողմը ամեն գնով պետք է համախմբվի»։

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am