Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 13 հատուկ հրշեջ ջոկատը, ԱԻՆ ՓԾ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ, և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբերն ու Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։
Ոստիկաններն այս պահին պարզում են, թե որ վարչական շրջանի ոստիկանությունն ու քննչական բաժինն է զբաղվելու նշված դեպքով, քանի որ ամեն անգամ մի քանի ժամ է պահանջվում, մինչև ոստիկաններն ու քննիչները պարզում են, թե ում վարչական տարածքում է դին հայտնաբերվել։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ինքնասպանություն գործած քաղաքացին Արագածոտնի մարզի Արայ գյուղի նախկին գյուղապետի տղան է՝ Արայ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Քոչարյանը։
Դեպքի վայր ժամանած մահացածի բարեկամներն ասում էին, որ նա կամրջից իրեն նետելուց առաջ զանգահարել է կնոջը և ասել, որ իրեն կամրջից գցելու է, ու մինչ հարազատները կհասնեին դեպքի վայր, նա իրեն ցած է նետել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը