Քարոզարշավից կշահի Փաշինյանը, կկորցնի ՔՊ–ն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկություն հայտնվեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական կարգախոսը լինելու է «Նիկոլ, վարչապետ»–ը: Ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվեց. ՔՊ խոսնակը տեղեկացրեց, որ կարգախոսի հարցը դեռ քննարկվում է: Ամեն դեպքում ակնհայտ էր, որ այդ կարգախոսը եթե չէր էլ հաստատվել այդ պահի դրությամբ, առնվազն դիտարկվել էր: Կարգախոսներին ընդհանրապես ընդունված է շատ լուրջ չվերաբերվել, սովորաբար դրանք դիտարկվում են որպես քարոզարշավային պրոցեսի սովորական դետալ: Մեծ հաշվով, իհարկե, կարգախոսը չէ, որ որոշում է այս կամ այն ուժի հնարավորությունները: Սակայն կարգախոսները բավական լավ ազդակներ են հասկանալու, թե ինչպիսին է լինելու քարոզարշավը, դրա հիմնական, խտացված ուղերձը: Իշխող քաղաքական ուժի դեպքում նախնական շրջանառվող կարգախոսը լավագույնս է արտահայտում քարոզարշավի այն տրամաբանությունը, որ վերջիններս պատրաստվում են իրացնել: Ակնհայտ է, որ ինչպես իր քաղաքական, այդպես էլ քարոզարշավային գործունեությունն իշխանությունը ծավալելու է՝ առաջին պլանում ունենալով Նիկոլ Փաշինյանի անձը, նրա շուրջ գործող հեղափոխական տրամադրություններն ու այդ տրամադրությունների արտացոլումը ժողովրդական ֆոլկլ յորի տեսքով: Հատկապես այն դեպքում, երբ ինքնին իշխանության ցուցակն էլ կազմվել է Նիկոլ Փաշինյան և մնացածներ սկզբունքով: Խնդիրն այլ տեղ է. ինչքանո՞վ է «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը կամ նման մեսիջ կրող ցանկացած կարգախոս ուրվագծում վերջիններիս քաղաքական հնարավոր գործունեության պատկերն ապագայում: Արդյո՞ք այն հոգ տարել է քաղաքական պատասխանատվության բաշխման, դրա ինստիտուցիոնալիզացման մասին, թե՞ ինչպես և հեղափոխությունը, այդպես էլ հետհեղափոխական կառավարումն ամբողջովին ասոցացվելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ նրա կողմնակիցներն ընկալվելու են պարզապես որպես թիմ, աշխատակազմ կամ կառավարական ապարատ: Սա առաջին հերթին պետք է մտահոգի հենց այն մարդկանց, որոնց անունները ցուցակում դրված են Նիկոլ Փաշինյանից հետո: Իհարկե, մի կողմից կա, այսպես ասած, քարոզչական ու մարտավարական խնդիր՝ հաղթել ընտրություններում հնարավոր ամենաուժեղ ռեսուրսներով, մյուս կողմից էլ ակնհայտ է Նիկոլ Փաշինյանի ազդեցության ռեալ գործոնը: Ավելին՝ թիմակիցներին գուցե թվա, որ այդպես ավելի հեշտ է, երբ ողջ քաղաքական պատասխանատվությունը ոչ միայն փաստացի, այլ նաև ֆորմալ առումով ձևակերպվում է մեկ մարդու անունով, իսկ իրենք ցանկացած ֆորս մաժորի դեպքում հայտնվում են պատասխանատվության գծից այն կողմ: Սակայն այս մոտեցումը կարող է արդյունավետ լինել միայն մարտավարական, կարճաժամկետ առումով: Ռազմավարական առումով կան խնդիրներ, որոնք շրջանցում են բացառապես ընտրական պրոցեսի փուլը և ունեն ժամանակային ավելի լայն ընդգրկում: Կուսակցության, քաղաքական ուժի կայացման համար կենսական է պատասխանատվության ինստիտուտի դիվերսիֆիկացիան ու ինստիտուցիոնալիզացիան, հատկապես, եթե խոսում ենք իշխող կուսակցության մասին: Ու եթե բնական հանգամանքները այնպիսին են, որ փաստացի Նիկոլ Փաշինյանն է քաղաքական պատասխանատվության հիմնական բեռի կրողը, ապա առնվազն պետք է սկսել ֆորմալ ձևակերպումներից ու ուղերձներից՝ պատասխանատվությունը բաշխելով նաև այլոց վրա՝ հույս ունենալով, որ ֆորմալ ուղերձները ժամանակին ձեռք կբերեն նաև ոչ ֆորմալ բովանդակություն: Առայժմ, սակայն, այս միտումը նկատելի չէ: Ավելին՝ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով ըստ ընտրատարածքների առաջադրված թեկնածուների ցուցակները ավելի են վատատեսական դարձնում պատկերը: Եթե դաշինքի համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականները գոնե թողնում են ֆորմալ առումով մրցակցային տպավորություն, ապա ռեյտինգային ցուցակներն՝ ընդհակառակը: Նկատելի է, որ կա, այսպես ասած, առաջին պլանի դեմքերի կուտակում կոնկրետ ընտրատարածքներում, իսկ զուգահեռ էլ, որոշ տարածքային ցուցակներ ընդհանրապես զուրկ են որևէ դեմքից: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ այստեղ ավելի քան լուրջ անելիք ունի Նիկոլ Փաշինյանը՝ դրանից բխող հետևանքներով: Այսինքն, ոչ միայն համամասնական ցուցակում, այլև տարածքային շատ ցուցակներում ընդգրկվածները ևս գործելու են շրջանառվող «Նիկոլ, վարչապետ» կարգախոսի տրամաբանության շրջանակներում՝ Փաշինյանի առանց այդ էլ ազդեցիկ անձի գործոնը կրկնապատկելով կամ եռապատկելով: Իշխող ուժի հանդեպ իդեալիստական մոտեցում ունենալն ու պահանջելը որպեսզի ամեն ինչ արվի հստակ հաշվարկներով, կնշանակի չտիրապետել իրավիճակին: Ի վերջո հեղափոխության հախուռն ռիթմը թելադրում է իրենը: Սակայն առնվազն կարելի է ակնկալել, որ գոնե ուղերձների մակարդակում իշխանությունը ցույց տա, որ պատրաստ է լուծել ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ, ռազմավարական խնդիրներ»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am