Սերժ Սարգսյանը ճիշտ էր, Փաշինյանը՝ սխալ

Նույնիսկ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հաստատուն ու վստահ քայլերով գնում է այն ճանապարհով, որով ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանն էր։ Դեռ երեկ նրա թիմակիցները սյունին գամեցին ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին, որն օրենսդրական առաջարկ էր ներկայացրել Հայաստանում բույքմեքերական խաղերը խստիվ արգելելու վերաբերյալ, քանի որ պատգամավորի կարծիքով, դա մեր ազգի համար չարիք է ու շատ ընտանիքներ, ճակատագրեր են խեղվում խաղամոլության կործանարար հետեւանքներից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մերժում է առաջարկը, քանի որ դրանից ստացած հարկերն ուղղվում են անմիջապես պետբյուջե։ Իսկ այսօր իշխանությունը նախաձեռնողականություն դրսեւորեց մի մերժելի երեւույթի հարցում, որում ժամանակին մեղադրում էր Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Խոսքը արագաչափերի եւ կարմիր գծերի ավելացման մասին է, որը նոր իշխանությունը ներկայացնում է որպես երթեւեկության անվտանգության երաշխիք։ Խորհրդարանում ներկայացվեց «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում» փոփոխությունների նախագիծ, որը ներկայացնում էր ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ։ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ եթե մենք վաղը վերացնենք կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթեւեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞, ի՞նչ ենք շահում դրանցից: «Եթե մենք վաղը իսպառ վերացնենք կարմիր գծերն ու արագաչափերը, ճանապարհային երթևեկության անվտանգության հետ ինչ-որ բան կկատարվի՞. որո՞նք են ռիսկերը և ի՞նչ կշահենք մենք»,- ոստիկանապետի տեղակալին հարցրեց ԱԺ փոխխոսնակը։ Հովհաննես Քոչարյանը ձեռնպահ մնաց կարմիր գծերին առնչվող հարցին պատասխանելուց. «Ոստիկանությունը հատուկ վերլուծություններ չի կատարել այդ հարցով»: Սակայն նա արագաչափերի հետ կապված ներկայացրեց ոստիկանության դիտարկումները: «Մեր ուսումնասիրությամբ, արագաչափերի տեղադրումը 2012-ից եւ ընդհանրապես տեխնիկական վերահսկողության միջոցների օգտագործումը երթեւեկության անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելիս կրճատել է մահերի թիվը 11 տոկոսով: Այսինքն, եթե մենք տարեկան միջինում ունենք 300 մահ, ապա արագաչափերի բացակայության պարագայում այդ թիվը 11 տոկոսով ավելի կլիներ: Սա միանշանակ եզրահանգում է, այս վերլուծության արդյունքները մի քանի անգամ վերահաստատվել են»: Հովհաննես Քոչարյանն ասաց, որ հեղափոխությունից հետո ոստիկանությունը որոշակի մեղմացրեց պատասխանատվության քաղաքականությունը, բայց արդյունքները վատ են, դա բերեց նրան, որ վարորդների վարքագծում վատ իմաստով փոփոխություններ եղան. «Արագաչափերի զսպող նշանակությունը մեզ համար ակնհայտ է ու այս հարցում ոստիկանությունն իր կայուն դիրքորոշումն ունի»: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն անձամբ էր քննադատում ՀՀԿ-ականներին, որոնք հայտարարում էին, թե արագաչափերը կանխում են մահվան դեպքերը 2015 թվականին նա մի հիշարժան ելույթ ունեցավ ԱԺ-ում՝ փորձելով ամփոփել, թե երեք տարվա ընթացքում ինչ արդյունքներ են տվել արագաչափերը ։Նիկոլ Փաշինյանը վիճակագրական տվյալներ էր բերել, ըստ որի, 2011-ին ՀՀ ավտոճանապարհներին եղել է 2319 ավտովթար, 2014-ին՝ 3156 ավտովթար: Այսինքն, ըստ Փաշինյանի, արագաչափերի գործունեության ընթացքում վթարների թիվն աճել է 36 տոկոսով: Երբ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր, որ արագաչափերի տեղադրումից հետո զգալիորեն նվազել են երթեւեկության կանոնների խախտումները, Փաշինյանը հեգնել էր. «Ասում է՝ մասնագետներն ասում են, որ 70 տոկոսով կրճատվել են երթեւեկության կանոնների խախտումները: Էս երկրում չես հասկանում՝ ով ում ինչ թիվ ոնց է տալիս: Էս երկրում վիճակագրություն կա, համակարգ կա: Ում ինչ թիվ ձեռ է տալիս՝ ասում է: Որտեղի՞ց է Բաղրամյան 26-ում այս թիվը հայտնվել: Ավելին, հիշեցնենք, որ ապրիլյան քայլարշավի առաջին օրերին Փաշինյանն ու իր թիմակիցները դժվարությամբ մագլցում եւ փակում էին արագաչափերը, իսկ Ելք-ի նախընտրական ծրագրում նաեւ ներառված էր դրանք հանելու դրույթ։ Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am