Այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ խնդիր չունի եւ հանգիստ զբոսնում է Երեւանի կենտրոնական փողոցներով, իսկ նախորդ իշխանություններն անգամ թիկնապահներով մի կերպ էին շրջում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Նախկին իշխանությունները կարմիր լույսի տակ չէին կանգնում, Ա կետից Բ կետ գնալու համար պարալիզացնում էին քաղաքը, իսկ այսօրվա վարչապետը երբ Ա կետից Բ կետ է գնում, ոչ ոք դա չի նկատում»,-ասաց նա:
Խոսելով իրենց ներկայացրած ցուցակից` նշեց, որ այն քաղաքական ցուցակ է եւ ԱԺ-ն կկարողանա հակադարձել կառավարությանը. «Եթե կառավարությունը խնդիրներ էլ ունենա, դրանք կլուծվեն: Բայց ասել, որ ԱԺ-ում կոճակ սեղմող են լինելու, դա այդպես չի»,-ընդգծեց նա:
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը