SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի մոտ մի խումբ անձանց կողմից հատուկ համազգեստով ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները նշված անձանց մոտ համապատասխան գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փաստաթղթերի բացակայության պայմաններում հրավիրել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պարզվել է, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 74-ամյա Շահեն Ներսիսյանը, Դավիթաշեն 7-րդ փողոցի բնակիչ, 65-ամյա Երվանդ Եգորյանը և Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 65-ամյա Յուրի Մելքոնյանը «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի», ինչպես նաև «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» միջև ընկած վայրում առանց թույտվության, ապօրինի 2012 թ-ից մինչև 2018-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են ավտոկայանատեղիի կազմակերպում՝ վարորդներից գանձելով գումարներ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված կենտրոնների ղեկավարությունը բազմաթիվ անգամ դիմել է այդ անձանց, որպեսզի տարածքում նման գործունեություն չիրականացնեն, սակայն ոչ մի օգուտ. նրանք շարունակել են իրենց գործը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը