Որևէ բան չենք կարող անել, ստիպված պետք է ենթարկվենք դատարանի որոշմանը. Վաչագան Ղազարյանի փաստաբան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանները Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 15-ին կայացրած որոշումից հետո, այս պահին որևէ քայլ չեն կարող ձեռնարկել։ «Ստիպված ենք ենթարկվել դատարանի որոշմանը։ Դուք գիտեք, որ Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ այլ տեղ վիճարկել հնարավոր չէ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Վճռաբեկ դատարանը, հիշեցնենք, որոշել էր բավարարել է գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշմանը՝ Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին և գրավի կիրառումը ճանաչել է անթույլատրելի։ Վճռաբեկ դատարանի որոշումը Ղազարյանի պաշտպանական կողմը դեռ չի ստացել և ստանալուց հետո նոր միայն կորոշի հետագա անելիքների մասին։ Նրա խոսքով՝ նախ կարող են դարձյալ որպես խափանման միջոց գրավ կիրառելու մասին միջնորդություններ ներկայացնել և չի բացառվում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունը։ «Ի վերջո մարդուն ազատությունից զրկելու մասին է խոսքը, այն դեպքում, երբ անձը որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննական մարմնին նախաքննություն իրականացնելիս։ Ավելին, շատ կարևոր բան ասեմ՝ երեկ, երբ հրապարակվեց Վճռաբեկ դատարանի որոշումը, Վաչագան Ղազարյանը հինգ րոպե հետո ներկայացավ նախաքննություն իրականացնող մարմին՝ ՀՔԾ, և չխուսափեց կալանավորվելուց», - նկատեց փաստաբան Հարությունյանը։ Ինչ վերաբերում է Ղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության տևողությանը, Հարությունյանն ասաց, որ այն կարող է երկար տևել և «դրա վերջը չի երևում»։ Փաստաբանի խոսքով՝ այս ընթացքում, երբ նախաքննություն է իրականացվել, Վաչագան Ղազարյանը անհրաժեշտության դեպքում օգնել է քննությանը, խոչընդոտելու փորձեր չի արել։ Ավելին, փաստաբանը նկատեց, որ նրան առնչվող օբյեկտներում Հարկային մարմինները «անհիմն ու անտեղի հարկային ստուգումներ են իրականացրել», սակայն միևնույն է, Վաչագան Ղազարյանը չի խոչընդոտել դրանց ընթացքին։ «Չգիտեմ՝ որն էր նրան ազատությունից զրկելու նպատակը։ Վճռաբեկ դատարանի որոշումը մեզ համար անսպասելի էր և օրինականացրեց կալանավորելու վերաբերյալ նախկին որոշումները», - հավելեց փաստաբանը։ Հիշեցնենք՝ ապօրինի հարստացման համար մեղադրվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխվել էր և կիրառվել էր գրավ՝ 1 մլրդ դրամի չափով: Գրավի այս չափը աննախադեպ էր, և պաշտպանական կողմը հայտարարել էր, որ Ղազարյանի ընկերներն են այդ գումարը փոխանցել: Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am