Ադրբեջանում խմբակային ինքնասպանություն են կանխել
Ադրբեջանում հաջողվել է կանխել զանգվածային ինքնասպանությունը: haqqin.az-ի տեղեկություններով՝ Աղջաբեդի քաղաքում երեք երիտասարդ տղա փորձել են ինքնասպան լինել։ Նրանք բարձրացել են 5-հարկանի շինության տանիքի վրա եւ փորձել են ցած նետվել։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է տղաներին համոզել հրաժարվել այդ մտքից։ Երիտասարդներից մեկը 30-ամյա Ռամինն է։ «Ես չէի կարողանում 30 կոպեկ գտնել, որպեսզի հաց գնեմ»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր ուզում ինքնասպան լինել։
