Վրացական կրոնական կազմակերպության 58 անդամներ Ադրբեջանում ձերբակալվել են
Ադրբեջանական teleqraf.com կայքը հայտնում է,որ Ադրբեջանի անվտանգության կառույցների կողմից վրացիներով խիտ բնակեցված Կախի շրջանում անօրինական կրոնական կազմակերպությունների դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել են վրացական կրոնական կազմակերպության 58 անդամներ: Ազգությամբ վրացի Գիվի Խուսիշվիլիի տանից ոստիկիանությունն առգրավել է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքների պետական կոմիտեում չգրանցված 19 DVD սկավառակներ, 2 տեսասկավառակ եւ 219 կրոնական գրականություն: Կախի ոստիկանությունը քաղաքի բնակիչ Գիվի Միխոեւիչ Խուսիշվիլիի տանն անցկացրած խուզարկության ժամանակ պարզել է, որ այն վերածվել է «ապօրինի կրոնական կազմակերպությանե նստավայրի: Ոստիկանությունը ձերբակալել է կրոնական կազմակերպության 58 անդամների, որոնցից 44-ը հանդիսանում են Կախի, 9-ը` Զաքաթալայի, 5-ը` Բաքվի բնակիչներ:
