Վահրամ Բաղդասարյանի ուղերձը

Հանրապետական կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Վահրամ Բաղդասարյանն ուղերձով դիմել է լոռեցիներին։ «Գաղտնիք չէ, որ Լոռին հանդիսանում է իմ ծննդավայրը, այդ է պատճառը, որ ողջ գործունեությանս ընթացքում հոգով և սրտով մշտապես կապված եմ եղել մարզիս հետ: Այս տարիների ընթացքում միասին երկար ճանապարհ ենք անցել՝ ունենալով բնականաբար և՛ հաջողություններ, և՛ բացթողումներ: Մասնագիտական և աշխատանքային գործունեությունս տնտեսական և քաղաքական ոլորտներում հագեցած է եղել բազում ձեռքբերումներով, կուտակածս գիտելիքներն ու փորձը մշտապես ներդրել եմ մարզի և առհասարակ Հայաստանի կայացման, զարգացման և առաջընթացի գործում: Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիս գործել ողջամտության սահմաններում, առավելագույն լրջությամբ և ուշադրությամբ մոտենալ կայանալիք ընտրություններին, խուսափել ներկայում տիրող իրավիճակի հետևանքով ձևավորված էմոցիոնալ դաշտի ներքո որոշումների ընդունումից, հանգամանորեն ծանոթանալ և վերլուծել յուրաքանչյուր գործչի, թիմի և թեկնածուի գործունեությունը, ծրագրերն ու խոստումները, հնարավորինս խուսափել ձեր դիրքորոշումների վրա անհատների կամ խմբերի ազդեցությունից, մտածել ձեր անձի, ընտանիքի, քաղաքի, մարզի, երկրի և ազգի ներկայի ու ապագայի մասին և կայացնել լավագույն որոշումը: Ի վերջո, պետք է գիտակցենք, որ մեր որոշումներով ու գործողություններով ենք կերտում մեր և մեր երկրի ապագան ու պետք է պատասխանատվություն կրենք մեր քայլերի համար՝ փոփոխություններն ու բարելավումները սկսելով մեր իսկ անձից: Հավատալով և վստահելով յուրաքանչյուրիդ ողջամտությանը և ազատ կամքին՝ առաջիկա ընտրություններում ակնկալում եմ ձեր աջակցությունը: Եկե՛ք միասին կերտենք պայծառ ապագայով առողջ Հայաստան: Թո՛ղ հաջողությունն ուղեկից լինի ամենքիս: Բարին ընդ մեզ»,– ասված է Վահրամ Բաղդասարյանի տարածած ուղերձում։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Գողացած քվեներ ու մանդատներ․ ամենամեծ կեղծիքը՝ ՀՀ պատմության մեջ (video) Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են․ ներգրավված են փրկարարներ և ոստիկաններ Ամեն ինչ կա տեսանյութերում, հիմա ես իմ աչքերի՞ն հավատամ, թե՞ ձեր խոսքին․ Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին (video) 12–ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Հուժկու սլացք… դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Լույս չի լինի Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Անհետ կորածի ընտանիքի կենսաթոշակին կամ նպաստին անհրաժեշտ փաստաթուղթը՝ նախագիծ Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ 734.000-ը շատ է 722.000-ից, չէ՞, Վահագն Հովակիմյան, ձեր թվաբանությունն ի՞նչ է կարծում․ Մխիթարյան Զոհված կին զինծառայողների մարմինները պղծելուց հետո ադրբեջանցի պաշտոնյաները հերթով ՀՀ են գալիս Վաղ առավոտից վերսկսվել են որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Որտեղ ում են ընտրել․ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ թվերով. «Հետք» Հորմուզը բացվում է, պատժամիջոցները՝ հարցականի տակ․ ԱՄՆ-Իրան հուշագրի փակ մանրամասները (video) «Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը». իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Հովհաննիսյան Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ» «Բողոքական» եկեղեցական կազմակերպությունը հովանավորում է Վարդենիսում դպրոցի կառուցումը՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո. «Ժողովուրդ» ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ» Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ» Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր․ «Հրապարակ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am