Ի՞նչ է փոխում «Մարտի 1»-ի վերաբերյալ նոր աղմկահարույց տեսանյութը

Չնայած որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե մարտի 1-ը բացահայտված է ամբողջ ծավալով, այդուհանդերձ, հանդես են գալիս նոր հանգամանքներ, որոնք պարզում են՝ ոչ մի բան էլ չի բացահայտվել, ինչպես նաև կան բաներ, որոնց քննչական խումբը պարզապես բաց է թողել։ Առհասարակ, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսման հրապարակումը հօդս ցնդեցրեց վստահությունը, թե այս իշխանությունն ունակ է բացահայտել մեր պատմության ամենաիրարամերժ և հարցականներով լի էջը։ Հեղափոխական իշխանությունն այդպես էլ պաշտոնանկ չարեց մարտի 1-ի «բացահայտումը» խոստացած բարձրաստիճան այրերին՝ այդպիսով հետագայում մեծ կասկածի առիթ տալով հնարավոր բացահայտումների իրավացիության վրա։ Իսկ վերջերս հրապարակված «կողքի աչքերի» նկարահանումները բավականին դրվագներ են բացահայտում։ Այս անգամ՝ առանց չակերտի։ Ինչպես հենց ամենասկզբից, այսօր առավել կասկած է հարուցում հարցը՝ արդյոք պատասխան են տալիս մեղավորները և արդյո՞ք լիարժեք քննություն է ընթանում։ Արդյո՞ք հեղափոխական իշխանությունը խնդիրը դրել է բացահայտել իրականությունը, թե՞, այնուամենայնիվ, փորձ է անում իրադարձության սցենարն իր ուզածով վերաշարադրել՝ հաշվի առնելով որ տասնամյա իրադարձությունների հիմնական դերակատարներից էր հենց Նիկոլ Փաշինյանը։ Հարցերը շատ են։ Հունիս ամսից հայտարարում են թե գործը բացահայտված է, սակայն որևէ մեկը չխոսեց 10 զոհերի մահվան հանգամանքների մասին և որ ամենակարևորն է՝ մեղավորների, կրակ արձակողների ինքնության մասին։ Փորձ արվեց Տիգրան Աբգարյանի մահվան պատճառ ներկայացնել հատուկ ջոկատայինների մեղքը, սակայն դա ևս հերքվեց։ Ի հակառակ հերքման՝ չբերվեցին ապացույցներ։ Այդ հայտարարությունը մնաց լոկ օդի տատանում, որ կոչվում է քամի։ Մարտի 1-ին անզեն ցուցարարների և զինված ոստիկանների, բանակայինների մասին իրական ու առասպելական բազմաթիվ գնահատականներ շատ ենք լսել։ ՀՔԾ պետը, որ սիրում է ամեն առիթով հայտարարել, թե «գործով անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել», նույնկերպ անհերքելիորեն նշում էր «Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում են հասցրել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի, նախաքննությամբ արդեն հիմնավորվել են»։ Ու ՀՔԾ պետն անգամ զլացել է դիտել երկրորդ նախագահի՝ 2008թ. մարտի 1-ի` արտակարգ դրություն մտցնելու կապակցությամբ ասուլիսը, որտեղ Նախագահը լրագրողի հարցին ի պատասխան ասում է՝ «Զոհերի մասին այս պահին տեղեկություն ես չունեմ։ Տեղեկություն ունեմ ոստիկանության կողմից վիավորների մասին։ Ոստիկանության աշխատողներ են և ոստիկանական զորքերի ծառայողներ»։ Այդ դեպքում, ի՞նչն է նախաքննությամբ հիմնավորվել։ Փաստենք՝ այլևս տարօրինակ չէ Սասուն Խաչատրյանից տարօրինակ հայտարարություն լսելը՝ «նախաքննությամբ հիմնավորվել է» բառակապակցությամբ փաթեթավորված։ Բայց օրերս էլի հայտ եկավ տեսանյութ, որը բավականին ուշագրավ է և փոխում է իրերի դասավորությունը։ Ընդհնրապես, մարտիմեկյան իրադարձությունների մասին համացանցում տարածված տեսանյութերը, պատրաստված վավերագրական ֆիլմերը բոլորովին միակողմանի են, նրանցում խոսվում է թշնամու կերպար ստացած ուժայինների և նրանց դեմ ելած խեղճ ցուցարարների մասին, որոնք զինված էին արդարությամբ և «ընտրություններում հաղթած» Տեր-Պետրոսյանի ոգևորիչ ճառերով։ Կարծես մի անտեսանելի ձեռք արգելափակել է հակառակ պնդումների ապացույցները հաջորդող 10 տարիների ընթացքում։ Մարտի 1-ի վերաբերյալ նոր տեսանյութը, սակայն, գլխիվայր շրջում է տարիներ շարունակ հրամցվող պատկերը, սնանկ են դարձնում ժամանակակից քննչական մարմինների մեղադրանքները և անզեն քաղաքացիների մասին հիմնավորումները։ Նշենք նաև, որ երբ ասում ենք անզեն, նկատի ունենք միայն մահակներով, քարերով ու փայտերով զինված։

Տեսանյութից պարզվում է, որ ցուցարարների մեջ եղել են մարդիկ, որոնք կրակել են ուժայինների ուղղությամբ։ Տեսանյութում երևում են ցուցարարների շարքերում երկու անձինք, որ հրաձգային զենքով կրակում են։ Politik.am-ի հարցմանը ՀՔԾ-ն պատասխանել է «Նշված տեսանյութը ուսումնասիրվել և կցվել է քրեական գործին, և քրեական գործի շրջանակներում ստուգվում է դրա իսկությունը, միջոցներ են ձեռնարկվում տեսանյութում երևացող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»։ Ի դեպ, նույն մարտի 1-ի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է ցուցարարների շարքերից արձակված կրակոցներին՝ ասելով․ «Այդ կրակոցներն արվում էր մի իրավիճակում, երբ կրակողի հետևում կային այլ ցուցարարներ, որոնք զենք չէին կրում։ Կրակողը նրանց հետևից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա և թաքնվում»։ ՀՔԾ-ն, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբը արդյո՞ք չեն ստացել նմանատիպ տեսանյութեր կամ հենց այս տեսանյութը, արդյո՞ք զինված և կրակող ցուցարարների մասին տեղեկություններ չեն ունեցել։ Փաստահավաք խմբի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մամուլին ասել է, որ որևէ բան չի տեսել։ Այս տեսանյութերն օդից չեն ընկել, պարզապես թե այն ժամանակ, թե հիմա ուշադրության են արժանանում այն հատվածները, որոնք անհրաժեշտ են ուշադրություն դարձնողներին։ Եվ հիմա, երբ արդեն համացանցով տարածվել է, կկցեն գործին։ Կքննեն, թե ոչ և թե ի՞նչ կոնտեքստում, այլ հարց է։ Թվարկածից ելնելով, կասկածամիտ ենք, թե պատշաճ ուշադրություն է դարձվելու «նոր ի հայտ եկած» կարևոր հանգամանքին։ Ինչո՞ւ։ Գործը քննող ՀՔԾ ղեկավարի բազմաթիվ ճեպազրույցները, հարցազրույցները, հայտարարությունները և վերջապես՝ հայտնի գաղտնալսումն ունկնդրելով, ակնհայտ է կողմնակալ դիրքը, որը, կարծում ենք, զուտ քաղաքական խնդիր լուծելու համար է։ Հեղափոխական ալիքի վրա մարդկանց չհիասթափեցնելու, խնդիրներից շեղելու համար ստեղծվել են գլխավոր մեղավորների մի քանի կերպարներ, որոնց շուրջ ֆանտաստիկ պատում է հյուսվում։ Եվ այդ պատումն ավարտվում է մեկ գլխավոր նախադասությամբ՝ «ուզես-չուզես՝ պտի տաս» (կալանավորում)։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ այսօր գոյություն ունի իշխանություն, որն ամեն գնով ուզում է ոչ թե բացահայտել մարտի մեկը, այլ՝ ամեն գնով որպես մեղադրյալ ներգրավել նախկին իշխանության ղեկավարներին և բանակի բարձրաստիճան սպաներին։ Պետք է նշանակված մեղավորների շուրջ կառուցված անգրագետ քրեական գործին ինչ-որ զարգացում ապահովել, բայց հանկարծ հրապարակ է ելնում տեսանյութ, որն ի չիք է դարձնում շատ «հիմնավորումները»։ Իսկ նման տեսանյութեր գուցե մի քանիսն են։ Այստեղից հենց դրվում է մարտիմեկյան հավաքի կազմակերպիչներին պատասխանատվության կանչելու հարցը։ Չի կարող այդ մարդկանց փողոց հանած ընդդիմությունն ասել, թե հանրության շարքերից կրակողները սադրիչ էին։ Իհարկե, սադրիչներ կարող էին լինել, բայց այդ դեպքում ի՞նչ էին անում նրանց կողքին կանգնած սթափները, երբ կողքինը կրակ էր արձակվում ոստիկանության ուղղությամբ։ Եվ ընդհանրապես, հավաքի կազմակերպիչները պատասխան են կրում հավաքվածների վարքի համար։ Որի համար, ըստ ամենայնի, հետագայում դատապարտվեցին։ Ոչ բոլորը ... Ի դեպ․ քիչ թե շատ լսողություն ունեցող ցանկացած մեկը կարող է հասկանալ, որ այդ տեսանյութում՝ ցուցարարների կրակոցի ֆոնին, լսվում է ձայն, որը հեղափոխության ողջ օրերին մեր ականջներից դուրս չեր գալիս։ Ոչ ավել, ոչ պակաս՝ Փաշինյանի ձայնն է՝ բարձրախոսով։ Պատկերն ամբողջանում է։ ԱԱԾ տնօրենի օրինակով ասած՝ «ուզես-չուզես պիտի քննես»։ Նոր հանգամանքներ են, չափազանց վտանգավոր ասեղ՝ իշխանական մեծ փուչիկը պայթեցնելու համար։ yerevan.today

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am