Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Արդեն տևական ժամանակ է, ինչ «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի լրատվական թողարկումներով հետևողականորեն տարածվում է ինչպես կիրառված խափանման միջոցի, այնպես էլ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի գույքի նկատմամբ արգելանք դնելու, նրա տեսակցությունները և հեռախոսազանգերն արգելելու որոշումները, ինչպես նաև վերջիններս վերացնելուն ուղղված մեղադրյալի պաշտպանի ներկայացրած միջնորդությունները նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մերժելու վերաբերյալ որոշումներն անհիմն լինելու վերաբերյալ ապատեղեկատվությունը՝ որը երբեմն ձեռք է բերում նաև նշված գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին վարկաբեկելուն միտված երանգավորում՝ ակնհայտորեն վերջինիս նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ, օգտագործելով քրեական գործի նյութերից հանրության լայն զանգվածների անտեղյակությունը, հնչող գնահատականների, արվող ենթադրությունների հետևանքով առաջանում է հանրային կարծիքի մանիպուլացման հնարավորություն, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքն առերևույթ կատարելու համար: ՀՀ վերաքննիչ դատարանը, 2018թ. հոկտեմբերի 27-ին քննելով քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ներկայացված բողոքը, բավարարել է այն՝ ըստ էության փաստելով, որ Ս. Մայրապետյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում, ոչ միայն կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, այլև մինչդատական վարույթի ընթացքում կխոչընդոտի գործի քննությանը: Այլ կերպ ասած՝ դատարանը հիմնավորված է համարել վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված քննիչի միջնորդությունը: Ինչ վերաբերում է Ս. Մայրապետյանի տեսակցության և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը հանելու պահանջներին և նրա առողջական վիճակի հետ կապված մտահոգություններին, ապա հարկ ենք համարում նշել, որ նախ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում: Սամվել Մայրապետյանին մեղսագրվող արարքի սանկցիան նախատեսում է նաև գույքի բռնագրավում: Երկրորդ՝ վերոնշյալ բոլոր խնդիրները մանրամասն քննարկվել են դեռևս նոյեմբերի 9-ին, այսինքն լրատվամիջոցների կողմից բաց նամակով հանդես գալուց 4 օր առաջ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ կազմակերպված՝ Սամվել Մայրապետյանի պաշտպանի և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի ներկայացուցչի ընդունելության ժամանակ: Ելնելով հանդիպման արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը գրեթե դրանից անմիջապես հետո հանդես է եկել մի քանի նախաձեռնություններով: Առաջին՝ նկատի ունենալով ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության աշխատակիցների կողմից բարձրացված այն խնդիրը, որ Ս. Մայրապետյանի ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա կալանք դրվելու պատճառով վտանգված է հեռուստաընկերության հետագա ֆինանսավորումը, իսկ վերջինիս աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, նշված ընդունելության ժամանակ պարզաբանվել է, որ եթե վարույթ իրականացվող մարմին կներկայացվի մինչև կալանավորվելը Ս. Մայրապետյանի անձնական միջոցներից համապատասխան պարբերականությամբ «Հ2» հեռուստաընկերությանը իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները, ապա կձեռնարկվեն միջոցներ նույն պարբերականությամբ և համաչափությամբ փոխանցումները թույլ տալու ուղղությամբ: Երկրորդ՝ ելնելով ներկայացվող այն մտահոգություններից, որ Ս. Մայրապետյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք անազատության մեջ գտնվելու պայմաններում սրացման դեպքում կարող են հանգեցնել առողջության կտրուկ՝ կյանքին սպառնացող հետևանքների և, ըստ էության, անհամատեղելի են կալանքի ռեժիմի հետ, գրություն է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրյալի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Երրորդ՝ հանձնարարվել է քննության կոնկրետ փուլում գնահատելով ռիսկերը՝ լուծել ընտանիքի անդամների հետ Ս. Մայրապետյանի տեսակցությունները բացելու հարցը: Տարօրինակ է այն հանգամանքը, որ մշտապես քրեական գործերի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության արդարացի պահանջների դիրքերից հանդես եկող զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերները կոնկրետ նշված գործով կայացված դատավարական որոշումների հիմնավորվածության մասին դատողություններ են հնչեցնում՝ առանց քրեական գործի նյութերին ծանոթ լինելու, հիմնվելով բացառապես Ս. Մայրապետյանից «ցուցմունքներ կորզելու» վերաբերյալ անհասկանալի, մտացածին և առանց որևէ փաստարկման հնչեցվող ենթադրության վրա, որը քրեական գործերն ու դրանցով իրականացվող քննության ընթացքը, վարույթ իրականացնող մարմինների գործողություններին ու դատավարական որոշումներին համընդհանուր ձևով այլ երանգ հաղորդելու, այդ կերպ նախաքննության ընթացքի վրա անուղղակի ազդեցություն գործադրելու մերժելի նախադեպ ստեղծելու ռիսկեր է պարունակում: Այս համատեքստում նույնքան անհասկանալի և անընդունելի են նաև Ս. Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման, ինչպես նաև այլ արգելանքի միջոցների կիրառումը որպես լրատվամիջոցի, տվյալ դեպքում «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գործունեության և ազատ խոսքի արտահայտման սահմանադրական իրավունքի նկատմամբ ճնշումների դրսևորում ներկայացնելու փորձերը՝ այն պարզ պատճառով, որ Ս. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առհասարակ որևէ առնչություն չունի ո՛չ նշված հեռուստաընկերությունում նրա կարգավիճակի և ո՛չ էլ առավելևս հեռուստաընկերության գործունեության հետ: Նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարելի է քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ լրատվական գործունեության հետ այս կամ այն չափով առնչվող ցանկացած անձի օժտել այսպես կոչված «անձեռնմխելիությամբ»՝ շահարկելով լրատվական գործունեության ազատության սկզբունքն ու սահմանադրական իրավունքը, որը, ի դեպ, նույնչափ արժեքավոր է, որքան արդարադատության շահի ապահովումը»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am