Պարզվել են տղամարդու սպանության դեպքի հանգամանքները. մեկ անձ կալանավորվել է

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 1984 թվականին ծնված տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված քաղաքացու: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկիբակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները պարզելու,դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով է․ Խաչիկյան Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները․ իրանագետ Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video) Մաղձ, թույն, թարախ. Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ-ին (video) Արշակ Սրբազանի գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց (video) Ինչ հայտնեց Արշակ սրբազանը դատարանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլին ասել են՝ ժամանակ չունես․․․ իրավիճակը պայթել է»․ Արմենուհի Կյուրեղյան (video) Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Առինջ բնակավայրում Պատրաստի տեխնոլոգիան փորձում են «հագցնել» թեկնածուի հագով՝ առանց հասկանալու՝ այդ կերպարը նրան սազո՞ւմ է, թե՞ ոչ. մեդիափորձագետ Նիկո՛լ, այ փախած, հիմա ուշադիր ինձ լսի՛ր․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանին սովորեցնում էիք հայտարարագիր լրացնել. Թագուհի Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am