«Կոչ եմ անում ստուգել նաև այլ ստուգում իրականացնող մարմիների ստուգումները». Մանե Թանդիլյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղորդում պաշտոնական դիրքի չարաշահման մասին. Ֆինանսների նախարարության կողմից ստացել եմ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգման ակտը, որը ներառում է նաև նախորդ տարիների ընթացքում բացահայտված խախտումները և թերությունները: Առկա են մի շարք խախտումներ վառելիքի, ներքին գործուղումների և այլ ծախսերի մասով, որոնց վերաբերյալ կա առաջարկ և գործընթաց աշխատակիցների կողմից գումարները բյուջե վերականգման ուղղությամբ: Ակտում ամենամեծ բացահայտումը վերաբերում է Ծառայության ղեկավարներին տրամադրված ընդհանոր առմամբ 55 մլն դրամ պարգևատրումներին, որոնք տրամադրվել են օրենսդրության պահանջների խախտումով: Հատկանշական է, որ ի տարբերություն այլ, ավելի փոքր խախտումների, այս խախման մասով Ֆինանսների նախարարության կողմից չկա բյուջե վերականգնման առաջարկ կամ պահանջ: Այս «վրիպակը» քննարկեցի նաև Ֆինանսների նախարարության ղեկավարության հետ, որոնք փաստացի համաձայնեցին «անհետևանք» պարգևատրումների հետ և առաջարկեցին փաստը ընդունել ի գիտություն: Նշվածի հիման վրա գրություն եմ ներկայացրել գլխավոր դատախազին և արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիակալան հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: Կոչ եմ անում վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ պետական համակարգում ստուգումներ անցկանցելուն զուգահեռ ստուգել նաև այլ ստուգում իրականացնող մարմիների ստուգումները: Պետական բյուջեից գողացված ցանկացած գումար պետք է վերադարձվի և ծառայի Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարեկեցությանն ու անվտանգությանը: Պետական բյուջեի նկատմամբ որևէ ոտնձգություն ինձ համար նույնական է պետական դավաճանության հետ»։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-ի հետ․ «Հրապարակ» «Բողոքական» եկեղեցական կազմակերպությունը հովանավորում է Վարդենիսում դպրոցի կառուցումը՝ ԿԳՄՍ նախարարության հովանու ներքո. «Ժողովուրդ» ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ» Սիփան Փաշինյանը՝ Տավուշի մարզպե՞տ․ «Հրապարակ» Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր․ «Հրապարակ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի. «Ժողովուրդ» Փաշինյանը այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ» Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am