Ադրբեջանական պարբերականը չի էլ թաքցնում, որ Լուկաշենկոյի գործողությունների հետևում Բաքուն է կանգնած, և նրանք համատեղ են օգտվում Փաշինյանի սխալներից

Ադրբեջանական պարբերական Haqqin.az-ը, իր այսօրվա խմբագրականում, արդեն չի էլ թաքցնում, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի շուրջ աղմուկը հրահրված է եղել նաև Բաքվից: Ըստ պարբերականների, թեև Ադրբեջանը ՀԱՊԿ-ի անդամ չէ, ուշադիր հետևում է այս կառույցում ընթացող գործընթացներին: Պարբերականը խոստովանում է, որ Հայաստանի մեկուսացման խնդիրը նույնիսկ այս կառույցում միշտ Բաքվի գլխավոր նպատակներից է համարվել: Ինչ վերաբերվում է վերջին դեպքերին, ապա այստեղ Բաքվի դաշնակիցները օգտվեցին Փաշինյանի սխալներից և փորձում են վերջնականապես մեկուսացնել Երևանին՝ զրկելով նրա ներկայացուցչին՝ շարունակել զբաղեցնել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ևս 1,5 տարի: Մեր կողմից նշենք, որ Աստանայում ընդունվեցին մեզ համար վտանգավոր նաև այլ որոշումներ, որի մասին դեռ չի արծածվում մեր մամուլում: Խոսքը վերաբերվում է, կազմակերպության դիտորդ ինստիտուտի հասկացողության ընդունմանը: Ավելին, այն ունենալու է բավականին լայն լիազորություններ, մասնակցելու է կազմակերպության գրեթե բոլոր միջոցառումներին, այսպես ասած, ինտեգրվելու է ՀԱՊԿ-ի բոլոր տեսակի կազմակերպչական աշխատանքներին, բացառությամբ զրկված է լինելու քվեարկելու իրավունքից: Շատ դիտորդների կարծիքով, այս որոշումը կազմակերպել էին Լուկաշենկոն ու Նազարբաևը՝ հատուկ Իլհամ Ալիևի համար: Բանն այն է, որ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովում դիտորդի ինստիտուտը միշտ գործել է, սակայն այն շատ սիմվոլիկ դեր է կատարել: Եվ ահա Լուկաշենկո - Նազարբաև հայտնի զույգը փորձում է աստիճանաբար կազմակերպության անդամ դարձնել Բաքվին: Նախ դրա արդյունքում կուժեղանան իրենց դիրքերը՝ հակակշռելով Մոսկվային, նաև Բաքվի հետ նրանք ունեն երկարաժամկետ ու հեռահար նպատակներ: Մինչդեռ Հայաստանը նրանց համար օտարածին մարմին է, որը հիմնականում իր խնդիրները կոորդինացնում է Մոսկվայի հետ: Խաչատուրովի գործով Երևանը հարված հասցրեց այդ կառույցի հեղինակությանը, և բնականաբար, լուրջ առիթ տվեց մեր փաստացի հակառակորդներին անցնել հակագրոհի: Սա է իրականությունը: zham.am Արտակ Հակոբյան

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am