Հրապարակը գրում է. «Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արամ Սարգսյանը։ Թեպետ ասում են՝ այս հարցը դաշինքում «օրախնդիր» չէ, կարող է գլխավորել նաեւ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոքոբելյանը, սակայն երկու ուժերն առաջնորդվում են այն սկզբունքով, թե ինչպես կարող են ընդհանուր ցանկով հնարավորինս շատ ձայներ բերել։
Ցուցակը կազմել են 50/50 համամասնությամբ եւ հաջորդական հերթականությամբ, այսինքն՝ եթե առաջինը «Հանրապետություն»-ից է, երկրորդը կլինի «ԱԴ»-ից ու այսպես շարունակ։ «Հանրապետության» առաջին եռյակում են Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Գեղամ Հարությունյանը, «դեմոկրատներում»՝ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը եւ Նարեկ Այվազյանը։ Ի դեպ, «ԱԴ»-ի քվոտայով կառաջադրվի նաեւ լրագրող Ալինա Օրդյանը»։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը