Մետրոպոլիտենի աշխատակիցներից գումարներ են պահվում.Դավիթ Խաժակյան

«Մշտապես բարձրաձայնել ենք մի խնդիր, որ փակ բաժնետիրական ընկերություններն օգտվում են Երևանի կողմից հատկացված բյուջեի զգալի մասից, բազմաթիվ ընթացակարգերով շատ ավելի պակաս թափանցիկ են, քան համայնքային բյուջեն է տնօրինվում: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ փակ բաժնետիրական ընկերություններում առկա են բազմաթիվ ռիսկեր, ուռճացված հաստիքացուցակներ, որոնք էլ ավելի մեծ բյուջե են պահանջում: Վերջերս մենք բողոքներ ստացանք մետրոպոլիտենից: Այդ տեղեկություններով՝ աշխատակիցներից յուրաքանչյուր ամիս աշխատավարձից պահվում է որոշակի գումար այսպես կոչված «Գթության ֆոնդին»: Այդ տոկոսները, որ վճարվում են, տնօրինվում են անհասկանալի կերպով, ոչ թափանցիկ: Մեր տեղկություններով՝ սա տեղի է ունենում Երևանի մետրոպոլիտենում, որին կցված է 6 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ՝ 4000-4500 լիտր վառելիք է տրամադրվում դրանց, բայց մի մասն է շահագործվում, մյուս մասը մսխում են Երևանի բյուջեի կողմից տրված գումարները»,-  Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու նիստի ժամանակ՝ հարցուպատասխանի փուլում, խոսեց փակ բաժնետիրական ընկերությունների, մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի մասին: Անհրաժեշտություն կա վերանայելու փակ բաժնետիրական ընկերությունների գործառույթները,ասաց նա: «Բառացիորեն օրերս մենք քննարկումներ ենք ունեցել փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակի, բյուջետավորման, ֆինանսական հոսքերի և արդյունավետության խնդիրներով: Պլանավորում ենք թողնել այն ընկերությունները, որոնք տնտեսապես արդարացված բաժնետիրական գործունեություն են իրականացնում»,- պատասխանեց  Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am