Եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, 2-րդ՝Նիկոլի «դուխով» կեպկեն,Նիկոլի հազը՝ 3-րդ, մեկ է դուք 80 տոկոս ձայն եք հավաքելու. Աշոտյան

«Ես հասկանում եմ՝ դժվար է մարսել Հայաստանի պատմության մեջ առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրոհվում են, ինչպես կոմունիստները, ՀՀՇ-ն, այլ փորձում են քաղաքական համակարգի կայացման ավանդույթներ դնել: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ Հանրապետական կուսակցության մասնակցությունը ընտրություններին իրականում նպաստելու է ժողովրդավարության զարգացմանը երկրում», -ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց  ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ռեյտինգային ընտրակարգով դնելու եմ  իր թեկնածությունը Երևանի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև իմ ծննդավայրը՝ Էրեբունի վարչական շրջանը: Հույս ունեմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կուզենան խորհրդարանում տեսնել քաղաքական գործիչների, որոնք ունեն գործադիր իշխանության, երկիրը ներկայացնելու փորձ, ինչպես նաև փորձ՝ այս իշխանությունների հետ աշխատելու», - ասաց Աշոտյանը: «Մեկը մյուսից ընտիր ելույթ են ունեցել, մեկն ասում է՝ մրցակից չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուս փոխվարչապետն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք: Տղերք, նորից ասեմ՝ մի կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները, մի եղեք այդքան ինքնավստահ, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզամտությունից: Մի արեք դա: Լավ է՝ մի բարեկիրթ նախարար գտնվեց՝ կրթության, գիտության նախարարը, որը ասաց, թե բոլորն են իրենց մրցակից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք՝ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, Նիկոլի «դուխով» կեպկեն՝ 2-րդ, Նիկոլի հազը՝ 3-րդ, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իմ ռեյտինգային ընտրատարածքում թեկնածություն դնի ոչ թե ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղները գտեք, քաղեք, բայց մի թափահարեք: Դուք գուցե ունեք լումա, բայց ոչ այնքան, որ այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ», - անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնակատար ներ Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի հայտարարություններին ասաց  Աշոտյանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am