Մոսկվայում «Իմ քայլը» հիմնադրամ հավաքվել է 2.250.000 ռուբլի

ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մոսկովյան այցի առաջին օրն ավարտվել է աշխատանքային ընթրիքով։ Հրավիրված էին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացման նպատակով կազմակերպված գալա-համերգի նախաձեռնողներն ու մասնակիցները։

Աննա Հակոբյանը հյուրերին ուղղված իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել գալա-համերգի գաղափարի ու կազմակերպման, ինչպես նաև «Իմ քայլը» հիմնադրամին վստահելու և աջակցելու համար։

Տիկին Հակոբյանն ընդգծել է, որ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ հայկական այլ համայնքներում անհրաժեշտ է արմատախիլ անել նախկինից ժառանգած սովորույթները, երբ պատնեշները մրցակից շերտերի են բաժանել համայնքը։ Նա խիստ կարևորել է հայկական համայնքների համախմբվածությունը Հայաստանի հաջողության հարցում։ «Մենք պետք է վերացնենք գոյություն ունեցող բոլոր պատնեշները. մենք բաց ենք՝ համագործակցելու բոլորի հետ՝ առանց բացառության»,- ասել է Աննա Հակոբյանը։

Նոյեմբերի 11-ին կազմակերպված գալա-համերգի մասնակիցներն ընդգծել են, որ «Իմ քայլը» հիմնադրամի մոսկովյան շնորհանդեսն այդ իմաստով նախկին կարծրատիպերը կոտրող միջոցառում էր, որին մասնակցում էին ոչ միայն հայտնի անհատներ, այլև՝ Հայաստանը սիրող, կարոտող եւ Հայաստանի համար մտահոգ սովորական քաղաքացիներ, որոնք իրենց «փոքրիկ լուման են ներդրել հիմնադրամի գործունեության համար»: Նրանք շեշտել են, որ միջոցառման գլխավոր խթանը ոչ թե գումար հանգանակելն էր, այլ Հայաստանի ապագայի նկատմամբ սրտացավությունը։

Նոյեմբերի 11-ին, Մոսկվայի հայ համայնքի անդամների նախաձեռնությամբ «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն աջակցելու նպատակով կազմակերպված գալա-համերգի ընթացքում հավաքագրվել է 2.250.000 ռուսական ռուբլի։ Ամբողջ գումարը, ինչպես և նախատեսված էր ի սկզբանե, կազմակերպիչները նվիրաբերել են «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Փաշինյանը այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ» Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am