Նաիրա Զոհրաբյանի խորհուրդը ՀՀԿ-ին
«Ես Հանրապետական կուսակցությանը խորհուրդ կտայի ընդունել իրենց սխալները: Այս տարիների ընթացքում իրենք երկիրը հասցրել են անդունդի, երկիրը հասցրել էին կործանման: Սերժ Սարգսյանի վարչապետությունը ոչ թե սխալ է ընկալվել, այլ ուղղակի սխալ էր: 20 տարի և ավելի ընտրողի քվեն տեղ չի հասել, Սյունիքում և Վայոց ձորում, որտեղ հիմա ինքն է առաջադրված, նախկինում մարդիկ չեն ընտրել Սաշիկ Սարգսյանին, այլ ՀՀԿ-ն նշանակել է պատգամավորներ՝ գնելով, կեղծելով ընտրություններ: Հիմա իրենք պիտի ապաշխարեն »,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ՀՀԿ-ի հայտարարությունը համարելով անհեթեթություն:
