«Կարելի է պորտը տեղը դնել, հետո ազգին փուռը տալ, ինչպես Փաշինյանը, ու կարելի է լռել և չափավոր լինել, ինչպես Սարգսյանը, բայց ազգի համար Իսկանդերներ բերել Հայաստան»

168 ժամը զրուցել է  ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն ՇարմազանովՀՀԿն հայտարարեցոր մասնակցում էընտրություններինսակայն թիրախն ԱԺում երկրորդ ուժ և ընդդիմությունլինելն էմինչդեռ գործող իշխանության ներկայացուցիչները հայտարարումենոր ցանկացած ուժ մրցակից է իրենց։ Ինչո՞ւ է ընտրվել ընդդիմադիրդառնալու ռազմավարությունը։

– Նախ՝ սա լրիվ իրատեսական մոտեցում է, որովհետև ակնհայտ է, որ իշխանազավթումից հետո Հայաստանում տեղի ունեցող էյֆորիկ ֆոնի վրա և, հաշվի առնելով նաև Երևանի ավագանու ընտրությունները, Նիկոլ Փաշինյանի ցանկությունը՝ ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները չլինեն մայիս-հունիսին, կարճ ժամանակահատվածում օգտագործել ժողովրդական դրական ֆոնը և վստահությունն իր նկատմամբ, անել հապճեպ ընտրություններ, մեզ համար շատ ակնհայտ է, որ առաջին տեղն այլևս ընտրված է, և Փաշինյանն ու նրա կողմնակիցները ձևավորելու են նոր կառավարությունը։
Այստեղ 2 կարծիք լինել չի կարող, մենք այդքան էլ աշխարհից կտրված չենք։ Երկրորդ՝ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկրում, կարիք կա իրական այլընտրանքի։ Այսօր Հայաստանում կա 2 բևեռ՝ Ն. Փաշինյան և մնացածը՝ Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի, Արամ Սարգսյանի կուսակցությունները, այսինքն՝ հեղափոխական կողմնակիցները, և հակառակ բևեռը՝ ի դեմս ՀՀԿ-ի, որն այս ամիսների ընթացքում հանդես է եկել Փաշինյանի գործողությունների և նրա կառավարության խիստ քննադատությամբ։
Հիմա ով կողմնակից է Փաշինյանի քաղաքականությանը, պետք է ձայն տա այն բևեռին, ով դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, պետք է ձայն տա մեզ։ Ի՞նչն է այստեղ խնդիրը։ Ի՞նչ է նշանակում՝ բոլորը մրցակից են։ Իհարկե, իրենք կարող են այդպես ասել, իրենց ավելի ձեռնտու և կոմֆորտ է, որ ՀՀԿ-ն չլինի երկրորդ ուժ, որպեսզի խիստ չքննադատեն, որպեսզի չսահմանափակեն նրանց ամեն ինչ անելու ցանկությունները, որպեսզի Ղարաբաղյան հարցում իրենց հստակ դիրքորոշումը չասեն, որպեսզի ազգային ավանդական ընտանիքի, եկեղեցու և ԼԳԲՏ-ների հետ կապված իրենց կարծիքը չասեն, և այդպես շարունակ։ Այսինքն՝ այսօր փաստը սա է՝ 2 բևեռ կա, մենք ենք՝ Շարմազանովը և ՀՀԿ-ի մեր թիմը, և Ն. Փաշինյանն ու նրան ծափահարողները։ Հիմա եթե կրթության հանճարեղ նախարարը համարում է, որ իրեն ծափահարողն իրեն մրցակից է, ուրեմն՝ ինքն ընդունում է իմ ասածները, որ իրենք գրպանային ընդդիմության կարիք ունեն և ամեն ինչ անելու են, որ ընդդիմությունն ԱԺ-ում լինի ոչ թե իրական, այլ գրպանային։ Սա է խնդիրը։ Եթե գնում է սևի ու սպիտակի պայքար, և եթե իրենք սպիտակն են, այո, ես սևն եմ։ Դե, բոլոր սպիտակներով գնացեք Նիկոլի կողքը հավաքվեք։ Եթե սև ու սպիտակի պայքար է, ինքը սպիտակն է, ես՝ սևը, ով սևի կողմնակից է, պետք է ինձ ձայն տա, ով սպիտակի՝ Նիկոլին։ Ինչո՞ւ պիտի մնացած կուսակցություններին ձայն տան, որոնք ոչ մի դիրքորոշում չունեն, բացակա են հարգելի, որոշ դեպքերում՝ նաև անհարգելի։ – Բայց ինչո՞ւ եք բացառումոր կարող են իսկապես ընդդիմադիր լինել։ – Ընդդիմադիր լինողը չի լինում միայն ընտրարշավի ժամանակ, շինծու։ Ընդդիմադիր լինողը 6 ամիս ծպտուն կհաներ։ Այդ 6 ամսվա ընթացքում ինչ ասես՝ եղել է մեր երկրում, ո՞ր մեկն է ձայն հանել։ Դրա համար եմ ասում, որ ընդդիմադիր կարող են կարգվել, կարող են կոչվել, կարող են նշանակվել Փաշինյանի կամոք, բայց իմ ասածն այն է, որ մենք իրական իշխանության և իրական ընդդիմության կարիք ունենք, և այդ իրական ընդդիմությունը միայն ՀՀԿ-ն է։ – Սակայն ՀՀԿն առաջարկում է իր կուտակած փորձն ու գիտելիքներըՓաշինյանն էլ ասում էոր այդ փորձը պետք չէ՝ նկատի ունենալովկոռուպցիանև այլն։ – Ուրեմն, կարող է Փաշինյանին անհրաժեշտ չէ, պետությանն անհրաժեշտ է։ Եթե Փաշինյանն առաջնորդվում է՝ «պետությունը ես եմ», կամ՝ «պետությունն իմն է» սկզբունքով, ինքը չարաչար սխալվում է։ Այս պետությունը Փաշինյանինը չի, ու Փաշինյանին հաղորդեք, որ ուշ թե շուտ իր լեգիտիմությունն իջնելու է, ինչպես իջել է բոլորինը։ Երկրորդ՝ թող առու չթռած՝ հոպ չասի։ Ինքը դեռ ոչ մի բան չի արել։ Երբ ինքը ՀՀԿ-ի նման 20 տարի կկառավարի և դրական արդյունքներ կապահովի, այն ժամանակ կխոսենք։ Այս 6 ամսում իր կառավարությունն ավելի շատ վնաս է տվել, քան Լևոնը, Ռոբերտն ու Սերժը միասին վերցրած։ Հասարակությունը կարիք ունի այլընտրանքային խոսքի։ Կոռուպցիա, կոռուպցիա… իմ համար թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է։ 2017 թ. բյուջեի կատարողականը Փաշինյանի կառավարությունում ընդունվել է, «Ելք» խմբակցությունն էլ կողմ է քվեարկել ԱԺ-ում։ Եթե բյուջետային ծախսերն օրինական են, և կատարողականն ընդունում են, ուրեմն Փաշինյանն ինքն ընդունում է, որ առնվազն 2017 թ. բյուջեն կատարվել է, այսինքն՝ կոռուպցիոն ռիսկեր չեն եղել։ Կոռուպցիան հո միայն խոսալով չի՞։ ՀՀԿ-ի ժամանակաշրջանում ՀՀ-ն բացառապես բարդ քաղաքական իրավիճակում բացառապես հաջողություններ է գրանցել, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար ենք տվել, միլիոնավոր դոլարների զենք ու զինամթերք ենք բերել, ապրիլյան պատերազմում հաղթել ենք։ Կրկնում եմ, պարոն Փաշինյան, հաղթել ենք։ – Բայց նաև ՀՀԿի կառավարումը որոշ առումով հանգեցրեց ապրիլյանպատերազմին։ – Մի վայրկյան. ՀՀԿ իշխանության արդյունքո՞ւմ Է այսօր Ալիևը քննադատում ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, և հույս կապում Նիկոլ Փաշինյանի հետ։ Էդ ի՞նչ խաբար է։ Էդ ինչո՞ւ է այդպես՝ կրիմինալ է անվանում Սերժ Սարգսյանին, բայց հույս է կապում Փաշինյանի նոր կառավարության հետ։ Ապրիլյան պատերազմը հաղթել ենք, բայց էն ժամանակ ընդդիմությունն ասում էր՝ պարտվել ենք, հող ենք կորցրել։ Բա որ պարտվել ենք, ա՛յ ախպեր, ես հարց եմ տալիս՝ 94-ին հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել։ Բա 94-ին էլ Շահումյանն ու Գետաշենն ենք կորցրել։ Բա ինչի՞ չեք ասում՝ պարտվել ենք։ – Ձեր ցուցակի առաջին համարը Վիգեն Սարգսյանն է։ Կարծում եք՝ ճի՞շտթեկնածու եք ընտրել ցուցակ գլխավորելու։ – Այո, ես կողմ եմ քվեարկել այդ թեկնածությանը։ Ինքը նախորդ անգամ էլ է եղել առաջին համար, հիմա էլ, կարծում եմ, նորմալ թեկնածու է, և խորհուրդը հավանություն է տվել։ Եթե գտնեի, որ սխալ է, դեմ կքվեարկեի։ – ՀՀԿ հայտարարության մեջ խոսվում էր Մարտի 1-ի մասիննշվում էոր ՆիկոլՓաշինյանն է եղել տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկընաև այստարվա ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը Փաշինյանի հետ հանդիպմանժամանակ հիշատակեց Մարտի 1-ը։ Արդյո՞ք ճիշտ է Մարտի 1-ն այդպեսհիշեցնելը։ – Մենք ներքաղաքական կարևոր իրադարձության վերաբերյալ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ ՀՀԿ-ն և ինքս Մարտի 1-ի վերաբերյալ մեր կարծիքը բազմաթիվ անգամ արտահայտել ենք։ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն ու մեղավորն այն ուժերն են, որոնք նախընտրական և հետընտրական փուլում Հայաստանում սերմանեցին այլատյացություն և ատելություն և ասում էին՝ ով Ազատության հրապարակում չի, նա տականք է, և Մարտի 1-ն արդյունք էր այդ այլատյացության և ատելության քարոզի։ – Բայց մարդկանց մոտ հակառակ ռեակցիան է առաջանում։ – Մեր խնդիրը մեծ մասին դուր գալը չի, մեր խնդիրը մեր կարծիքն արտահայտելն է։ Ով համամիտ չի դրան, կարող է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հենց դա է՝ ՀՀԿ-ն սկզբունքային է ու իր կարծիքը հստակ ասում է, ում դուրն ուզում է՝ գա։ Մենք պոպուլիզմով չենք առաջնորդվում, այլ առաջնորդվում ենք մեր հստակ գնահատականներով։ ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և ՀՀԿ-ն չի զբաղվում պոպուլիստական, ամբոխահաճո ձայներ հավաքելու ճանապարհով։ Մենք ունենք մեր կարծիքը, և մենք այսօր քաղաքական դաշտում ենք 2 կարևոր հարցի համար՝ Ղարաբաղ և Հայաստանի անվտանգություն, երկրորդ՝ հարված մեր ազգային ընտանիքին և հարված ավանդական քրիստոնեական արժեքներին։ Երբ համասեռամոլները մտնում են Շուռնուխ, մտնում են ոստիկանական տարածք, և երբ ես՝ որպես ԱԺ պատգամավոր, օրենսդրական նախաձեռնություն եմ անում, որպեսզի համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում արգելենք, Փաշինյանի կառավարությունը բացասական եզրակացություն է տալիս, երբ ես առաջարկում եմ եկեղեցու պատմության ժամերը պահպանել, ԿԳ նախարարը՝ փոխարեն այդ հարցի կարևորության մասին խոսի, ինչ-որ մի քաղաքացու է ընդունում, որի հետ հասկանալի չի, թե ինչ է քննարկել։ Ի՞նչ է, Էլթոն Ջոնի հետ պետք է սելֆիներ անե՞նք։ – Ի՞նչ ընտրապայքար է սպասվում։ – Շատ թեժ ընտրապայքար է սպասվում, մենք պայքարելու ենք մեր սկզբունքի համար, մենք պարտք ունենք տալու Աշոտի, Վազգենի, Անդրանիկի հիշատակի առջև, մենք պարտք ունենք տալու մեր ժողովրդին։ Այո՛, մենք ունեցել ենք բազմաթիվ թերություններ, բայց մեզ համար թիվ մեկ խնդիրը եղել է անվտանգությունը, և առնվազն որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգությունը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում չեն ամրացել։ Հարց եմ տալիս՝ իրենք այս 6 ամսում քանի՞ փամփուշտ են բերել։ Քաղաքականությունը արդյունք է, պարոն Փաշինյան, ոչ թե զազրախոսություն։ Ում հարցնում ես, ասում է՝ փայլուն է։ Փայլունը երևում է արդյունքով։ Մենք «լավ տղա, վատ տղա» չենք խաղում, որ կանգնենք Պուտինի, Թրամփի կամ Մակրոնի առջև, հետո ասեն՝ մեր վարչապետը էս ինչ լավ պորտը տեղը դրեց։ Կարելի է պորտը տեղը դնել, հետո ազգին փուռը տալ, ինչպես Փաշինյանը, ու կարելի է լռել և չափավոր լինել, ինչպես Սարգսյանը, բայց ազգի համար Իսկանդերներ բերել Հայաստան։ Հիմա ո՞րն է ավելի արդյունավետ։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը․ Մանե Թանդիլյան Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է․ Հովասափյան Նուրմագոմեդովը քննադատել է Ծառուկյանին Բաղրամյան պողոտայում 35-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնի․ նա տեղափոխվել է հիվանդանոց Հնդկաստանը կարող է Հայաստանին մոտ 290 կմ հեռահարությամբ «Pralay» հրթիռներ առաջարկել. IDRW 46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց 3 անձ ձերբակալվել է Ինչու՞ Երևան, այլ ոչ թե, օրինակ, Շիրակի կամ Սյունիքի մարզ Փաշինյանն արդեն միանգամայն հստակ և բաց է խոսում Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ «Hyundai Elantra»-ն Նոր Երզնկայում հայտնվել է ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավոր Նրանք որոշել են պարզապես պատճենել մարդկանց հիմարացնելու բանաձևը. Արման Աբովյան Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում «Արարատ Արմենիայի» հաջողությունը համակարգային աշխատանքի հաջողության ցուցիչ է. Հակոբ Բադալյան Գործն ուղարկվեց Երևանի քրեական առաջին ատյանի դատարան Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am