«Դեմ եմ ընտրությունները բոյկոտելու մոտեցումներին։ Այսօր Նիկոլ Փաշինյանի միակ գաղափարական ընդդիմությունը մենք ենք, բայց մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր հայրենիքը ծառացած է բազմաթիվ արտաքին և անվտանգային մարտահրավերների առջև։ Գիտակցելով այդ մարտահրավերները՝ Հանրապետական կուսակցությունը չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել։ Դա ազնիվ չի լինի։ Մենք չեն կարող կրավորական կեցվածք ընդունել ու ասել. դե ինչ ուզում ա թող լինի, թող Փաշինյանը գնա տապալվի: Դա ոչ պետական մոտեցում է», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը :
« ՀՀԿ-ն շատ լավ գիտակցում է այդ մարտահրավերները և դրա համար գնում է ընտրության, որպեսզի հետ պահի հայրենիքը ճակատագրական սխալներից։Ձեռքեր լվանալ, մարտահրավերներից փախնել և ուրախանալ Փաշինյանի հնարավոր ձախողումներով՝ դա մերը չէ», - ասաց նա։
Ինչու Սերժ Սարգսյանը չի մասնակցում ընտրություններին՝ հաշվի առնելով, որ նախկինում իր թիմը հայտարարում էր, որ նա անփոխարինելի է,հարց ուղղեցին լրագրողները , Շարմազանովն ասաց, որ կայանալիք ընտրություններին ՀՀԿ-ն իշխանությունը վերանվաճելու համար չի գնում, այլ գնում է ընդդիմադիր բևեռ ձևավորելու, որովհետև բոլորին էլ պարզ է, թե որ ուժն է հաղթելու։
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը