Որտեղ կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում ասել է,որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին առաջարկել են հանդիպել Միլանում: Նրա խոսքով՝ համանախագահներն առաջարկել են կազմակերպել հանդիպումը մինչև տարեվերջ՝ Միլանում ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակում: Նաղդալյանի խոսքով՝ հանդիպման մանրամասների մասին հանրությանը կտեղեկացվի:
