Գյուղատնտեսության նախարարությանը դատի են տվել աշխատակիցները
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ Գյուղատնտեսական նախարարության Երկրագործության Գիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի 18 աշխատակից դիմել են դատարան` պահանջելով աշխատավարձները: Այս գործը քննելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանը: Հավելենք, որ դատարանում որպես երրորդ անձ է ներգրաված ՀՀ Ֆինանսների նախարարությունը: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
