Ես շնչահեղձ եմ լինում․․․ Հանեք այս պարկը գլխիցս.սպանված լրագրողի վերջին խոսքերը
«Ես շնչահեղձ եմ լինում․․․ Հանեք այս պարկը գլխիցս, ես կլաուստրոֆոբիա ունեմ».Արաբական Al-Jazeera-ն հրապարակել է Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիի վերջին խոսքերը։ Խաշըգջիի վերջին խոսքերը, որոնք ձայնագրված են եղել, հայտնել է Daily Sabah թուրքական թերթի լրագրող Նազիֆ Քարամանը: Քարամանի խոսքերով՝ աուդիոձայնագրությունից կարելի է ենթադրել, որ սպանությունը 7 րոպե է տևել։ Նա հավելել է, որ Daily Sabah-ը շուտով Խաշըգջիի կյանքի վերջին րոպեների աուդիոձայնագրությունից հատվածներ կհրապարակի։
