Նախկին վարչապետը մերժում է ՀՀԿ-ին
Մեր տեղեկություններով ՀՀԿ-ի խորհրդաժողովին չեն մասնակցել Կարեններ Կարապետյանները։ Հատկապես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը իրեն լրիվ մեկուսացրել է կուսակցությունից ու ամեն ինչ անում է հեռու մնալու համար։ Մեզ պատմեցին, որ նա կտրուկ մերժում է կուսակցությունից բոլոր զանգերը, երբ իմանում է, որ խոսքը քաղաքականությանն ու կուսակցությանն է վերաբերում։ Հիշեցնենք, որ նա ամիսներ առաջ հրաժարվեց նաեւ կուսակցության առաջին տեղակալի պաշտոնից, նրան փոխարինում է Վիգեն Սարգսյանը։
