Արմեն Սարգսյանն ու «Վեդի Ալկոյի» Մանվելը՝ «Մենք» դաշինքի ցուցակում
Ըստ մեր տեղեկությունների դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ կներկայացնեն Վազգեն Սարգսյանի երկու եղբայրները։ Արամ և Արմեն Սարգսյանները կլինեն «Մենք» դաշինքի ընտրացուցակում։ Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը, շաբաթ օրը հուշագիր ստորագրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ և հիմք դրեցին «Մենք» դաշինքին։ Ըստ շրջանառվող լուրերի դաշինքի ցուցակում կլինի նաև «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը։
