Զոհրաբյանն ու մոլիբդենի գները
Այսօր ԱԺ-ում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հրաժեշտի ճաշ էր կազմակերպել, որին մասնակցում էր ԱԺ ղեկավար ողջ կազմը։ Կենացներից մեկը խմել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ով կանխատեսելով ասել է, որ Սյունիքում Նաիրա Զոհրաբյանի առաջադրմամբ մոլիբդենի համաշխարհային գները կտրուկ աճ են ապրելու եւ կոչ է արել բոլորին շատ արագ բաժնեմասեր ձեռք բերել Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանում։ Աշոտյանն ինքը պատրաստ է լինել առաջին ակցիոները։
