Աներս ու մենք. Ծառուկյանն ու իր փեսաները կլինե՞ն ԱԺ-ում
«Ժամանակ» թերը գրում է. «Գագիկ Ծառուկյանի պատգամավոր երկու փեսաներն էլ՝ Դավիթ Մանուկյանը եւ Արգամ Աբրահամյանը կառաջադրվեն ռեյտինգային ընտրակարգով: Ինչպես 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Մանուկյանը կառաջադրվի Կոտայքի, իսկ Աբրահամյանը՝ Արարատի մարզում: Եթե անգամ ԲՀԿ-ն հաղթահարի անհրաժեշտ 5 տոկոսի շեմը, հենց նա եւ իր երկու փեսաները կլինեն խորհրդարանում, որովհետեւ Ծառուկյանն ինքն է գլխավորելու ցուցակը, իսկ փեսաները՝ որպես ռեյտինգային ընտրատարածքներում ամենաշատ ձայն ստացած թեկնածուներ: Մյուսներն աշխատելու եւ ձայներ են բերելու Ծառուկյանի ու իր փեսաների մուտքը խորհրդարան ապահովելու համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
