ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է.
«Սիրելի՛ ընկերներ, բարեկամներ ու համախոհներ
դեկտեմբերի 9-ին նշանակված Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվել եմ որպես պատգամավորի թեկնածու 4-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները։
Սպասվող ընտրությունները պետք է ձևավորեն ժողովրդի լիակատար վստահությունը վայելող խորհրդարան։
Հավատալով, վստահելով ու պահանջելով պետք է կերտենք այն Հայաստանը, հանուն որի պայքարում ենք բոլորս։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը չափազանց կարևոր է։
Անհրաժեշտ է անարդարությունը, կաշառակերությունը, ոչ արդյունավետ կառավարումն ու հակաժողովրդական բոլոր երևույթներն արմատախիլ անել։
Համոզված եմ, որ միասնական ուժերով և ձեր վստահության քվեով անելու ենք շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։
Ժամանակն է տնտեսական հեղափոխության, որն ուժեղ պետության կարևորագույն բաղադրիչն է։
Ձեր` Վահե Էնֆիաջյան»
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը