ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀՀԿ-ի ներկայությունը հաջորդ խորհրդարանում անհրաժեշտ է: «Հանրապետական կուսակցության գոյությունը մյուս խորհրդարանում պետք է մեր երկրի քաղաքական համակարգին: Իշխանությունը պարզ ձևով է լինելու, պետք է հասկանալ, թե ինչպիսի կառուցվածք, ինչ փորձ է ունենալու ընդդիմությունը: Իշխանությունը չպետք է լինի բացարձակ: Մենք այս ընտրություններում գնում ենք քաղաքական ծրագրերի շուրջ ընդդիմություն ընտրելու»,-նշել է Աշոտյանն ու հավելել, որ իրենք բովանդակային քարոզարշավ են անելու: Նա վստահեցրել է, որ ՀՀԿ-ն շարունակելու է քաղաքական պայքարը:
