Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝«Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում ունեցած ելույթին, որում նա խոսել է աշխարհի ժողովուրդների՝ օրենքի ուժով ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին: Պաշտոնական Բաքուն կոչ է արել Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու նպատակով «հայտարարություններից անցնել գործնական քայլերի»: «21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի»,-հայտարարել էր ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:
