Ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ տարածք ե՞ն ազատագրել
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանցիները Նախիջևանի ուղղությամբ որևէ տարածք չեն ազատագրել: Առաջխաղացումը եղել է միջդիրքային գոտում, և հայկական կողմը, ըստ Տոնոյանի, կատարել է հաջող գործողություններ, որպեսզի թույլ չտրվի ամրանալ այդտեղ: Տոնոյանը համարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցները հավանաբար ուղղակի նման հարցեր չեն տալիս իրենց սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, այդ իսկ պատճառով նրանց բողոքի ձայնը չի լսվում:
