Տոնոյանը մանրամասներ է հայտնում Խնձորեսկի վթարից
Խնձորեսկի ճանապարհին տեղի ունեցած վթարի համար պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ցավում է ու ներողություն է խնդրում: Նրա խոսքով` ավտոպարկը փոփոխվում է՝ ըստ այն ժամկետների, երբ ստացվում են ավտոմեքենաները: Առաջնահերթ փոփոխվում են այն մեքենաները, որոնք տեղափոխում են անձնակազմ: Սակայն այն, որ եղել է տեխնիկական խնդիր, դա չի նշանակում, թե խնդիրը եղել է հենց մեքենայի մեջ: Տոնոյանը նշեց, որ պայմանագրայիններն այնքան շատ չեն, որ բոլոր մեքենաները վստահվեն պայմանագրային զինծառայողների: Մյուս կողմից ժամկետայինների մեջ էլ վարորդները վատը չեն, նրանց մեջ էլ կան լավագույն վարորդներ:
