Նիկոլից ավելի Նիկոլ Հունանը

Հանրության քննադատությանն արժանացած Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակված Հունան Պողոսյանը, որը ներկայացնում էր նախկին իշխանությանը, երկար տարիներ զբաղեցնում ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը, ավելի հեղափոխական է ու սպիտակ, քան շատերը կարծում էին։ Այսօր Սյունիքի մարզպետը Ազատության հետ զրույցում ասել է, որ հեղափոխությունը պետք է մարդկանց մտածելակերպում կատարվի, յուրաքանչյուրն իր գլխում պետք է կատարի հեղափոխությունը․<<Դրանից հետո ամեն ինչ կընկնի իր տեղը>>, -ասել է նա։ Որ Պողոսյանը ավելի նոր մտածողության կրող է, քան ամենակարկառուն հեղափոխականը, այսօր պարզ է դառնում նաեւ նրա հարցազրույցից։ Մասնավորապես խոսելով Կապանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Նարեկ Բաբայանի պարտությանը, Հունան Պողոսյանը առաջարկել է դա վերաձեւակերպել հաղթանակ՝ հիմնավորելով․<< Ինչ վերաբերում է Կապանում թեկնածուի պարտությանը, վերցրեք և նայեք մեր թեկնածուի անցած շատ հագեցած կենսագրությունը և այդ կարճ ժամանակահատվածում նրա ձայների աննախադեպ աճը: Նախկինում էլ տարբեր ձևաչափերով առաջադրվել է, և պատկերացրեք, որ այս անգամ տասնապատիկ անգամ ձայն հավաքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցի, քարոզարշավի և իր կատարած աշխատանքի դիմաց: Նրա պարտությունը կարելի է վերաձևակերպել հաղթանակ>>: Հունան Պողոսյանը նրբորեն արժեվորել է Նիկոլ Փաշինյանի ազդեցությունը՝ ասելով, որ նրա այցից հետո է, որ այդ թեկնածուն տասն անգամ ավել ձայն է ստացել, քան նախկինում, հիշեցնենք, որ անցած տարի Նարեկ Բաբայանը Ելք դաշինքի պատգամավորության ռեյտինգային թեկնածու էր եւ թերեւս այդ մասին էր Հունան Պողոսյանը խոսում։ Այդուհանդերձ նորանշանակ մարզպետը չի իր գնահատականով չի կիսում Նիկոլ Փաշինյանի այն մոտեցումը, որ պոլի փետ էլ լինի, եթե իրենց թեկնածուն է, ապա պիտի հաղթանակեր։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Կապանի ընտրությունների վերաբերյալ ուշագրավ գնահատական էր տվել․«Սյունիքի գործող քրեական, քաղաքական եւ տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավականին շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել եւ, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին արժեքների եւ մշակույթի տրամաբանությամբ կամ, ավելի ճիշտ՝ հին մոդելների մոդիֆիկացված ձեւերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ ի վերջո հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի»,- հայտարարել է Փաշինյանը։ Նա համոզմունք էր հայտնել, որ գալիք արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի հույսը «կապանյան մոդելի» գործարկումն է։ Ասել է, թե՝ Փաշինյանը Կապանի ընտրությունների արդյունքները համարում է ընտրողների ուղղորդված լինելու հետեւանք՝ արձանագրելով, որ Կապանում հակահեղափոխությունն է հաղթել։ Հիշեցնենք, որ Կապանում անկուսակցական Գեւորգ Փարսյանը հաղթել է ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանին: Եւ վերջին օրերի նրա հարցազրույցներից պարզ է դառնում, որ հաղթողը տեղի միջին ձեռնարկատերերից մեկի որդին է ու առանձնապես ոչ այնքան հայտնի անձնավորություն: Պարզապես հոր գործոնի շնորհիվ նա ընտրվել է քաղաքապետ, ինչը ցավագին է ընդունվել գործող իշխանության կողմից: Եթե ընդունենք, որ Փարսյանի հաղթանակը քրեական եւ այլ էլիտայի գործոնով է պայմանավորված, ապա հարց է ծագում՝ իսկ ինչու են մինչ օրս գործում այդպիսի էլիտաներ, չէ որ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանում այլեւս օլիգարխ չկա, կոռուպցիա չկա, հապա ինչու կան նման էլիտաներ: Ի տարբերություն Փաշինյանի Հունան Պողոսյանը չի առաջնորդվում՝ ով մեզ հետ չէ դավաճան է, կամ պոլի փետ լինի, մեզանից լինի ավանդական լոզունգներով: Փաշինյանին թվում է, թե ողջ հանրապետությունում ՔՊ-ականերից լավը չկա, կամ բոլորն նրանք, ովքեր ուզում են լավը լինել, պետք է անդամագրվեն իրենց կուսակցությանը: Անի Սահակյան

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am