Նիստում ՀՀԿ խորհուրդը երկու կարևոր հարց է քննարկել (video)
ՀՀԿ խորհրդի նիստում երկու կարեւոր հարց է քննարկվում, մեկը ԱԺ ընտրություններին մասնակցության հարցը, մյուսը ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարց։ Այս մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ զրույցում նշեց Էդուարդ Շարմազանովը։ Նա նշեց, որ այսօր ՀՀԿ համամասնական ցուցակը չի հրապարակվի, դա կարվի առաջիկա մի քանի օրերին։ Վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է։ Նշենք, ՀՀԿ խորհրդի նիստը վարում է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
