Շարմազանովը կգա Երեւան
Հայտնի է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ծնունդով լոռեցիներ են եւ կային տեղեկություններ, որ նրանց ռեյտինգային ցուցակով կառաջադրվեն Լոռու մարզից, սակայն մեզ հայտնի դարձավ, որ երկուսն էլ կառաջադրվեն Երեւանում։ Շարմազանովի դեպքում հստակ որոշում կա՝ կառաջադրվի Կենտրոն համայնքում, նրան պահում են Երեւանում, որպեսզի կարողանա նաեւ նախընտրական շտաբի աշխատանքներով զբաղվի, որի պետը ինչպես մենք տեղեկացրել ենք, լինելու է Դավիթ Հարությունյանը։
